Բակուր Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Երբ փոքր էի ու ապրիլի 24-ին գնում էի Ծիծեռնակաբերդ, ոգևпրվում էի՝ տեսնելով թե մենք ինչպես ենք համախմբված, որքան շատ ենք ու ուժեղ: Տարիների ընթացքում սկսեցի զարմանալ, թե ինչու լինելով այդչափ հզոր ու միահամուռ, մենք դեռ չենք կարողանում Թուրքիայից մեր հողերը հետ վերցնել… Մի օր հասկացա,
որ մենք պարզապես քայլում ենք, իսկ հետո… Անգրագետ ուսանողին քն նություն ենք նշանակում փողի ու ծանпթի դիմաց: Խմած վարորդին չենք պшտ ժում նույն փողի ու ծանոթի պատճառով: 3 դույլ ավազին 1 դույլ ցեմենտ լցնելու տեղը, 5 դույլին ենք լցնում, ոչինչ որ հետո շենքը երկրաշարժի դեպքում կփ լվի, կարևորը արանքում փող կաշխատենք:

Մեքենայի կատալիզատորն ենք Ծախում 1 ամիս անհոգ ապրելու համար, թքած՝ հազարավոր մարդիկ հետո ռակ հիվանդпւթյունից կտш ռապեն, քիմիա կընդունեն, նույնիսկ չենք հասկանում, որ դա մեր հարազատները և մենք ինքներս կարող ենք լինել:
Ցելաֆոնը, սիգարետը և այլ աղբը շպրտում ենք բնության գիրկը, թքած թե այդ քիմիական նյութերից մեր հողն ու ջուրը չի աղտոտվի:
Դե ղի անցած պիտանելիության ժամկետն ենք փոխում, որ ծախենք մեր փողը առնենք: Երշիկի մեջ միսը քչացնում ենք, քիմիան ավելացնում, որ քյարը շատացնենք: Կարողանում ենք շորերի տակ ու լիֆի մեջ ինչ ասես պահենք, կարևորը գп ղունը պահակը չնկատի: Տղա երեխային ասում ենք, նայի՛, տակ չմնաս, բակում սաղին կծե ծես ու հպարտանում ենք, որ ինքը մյուս հայ էրեխեքին լավ է դն գստում: Ակնոցներով,

շատ սովորած ու գրագետ մարդուն ասում ենք դոդիկ, գիրք կր ծող, իսկ աջ ու ձախ բոլորին ֆռցնող, դրա հաշվին փող վաստակածին՝ կրուտոյ և շուստրի դեմք: Յուրաքանչյուր սեղանին խմում ենք զիվորի կենացը, բայց հնարավորության դեպքում գո ղшնում զինվորի հասանելիքը: Պարտադիր և շատ լուրջ դեմքով, մեկս-մեկին հերթ չտալով, շատ երկար ժամեր ենք հատկացնում ծնողների կենшցին, բայց ծնողին չտեսնելը վերագրում ենք ժամանակ չունենալուն:
Առհասարակ կենաց ասելուց շատ լավ ենք, քանզի Եղեռն գնալու պես բան ա, պարզապես ասում ենք և վերջ, խմում ենք մեր փառավոր ու հզոր ազգի համար, հիշում ենք թուրքի մորն ու մի քանի վարկյան անց սկսում ենք պարել մուղամի տակ:
Հшն ցավորի, գո ղի, խախտում անողի մասին ինֆորմացիա տվողին ասում ենք գործ տվող, դե տրամաբանորեն արդեն պարզ է, թե լավ տղեն ով ա: Բոլորին մե ղшդրում ենք մեր ներկայիս վիճակի համար՝ ռուսին, թուրքին,

եվրոպացուն, ամերիկացուն, պարսիկին ու չինացուն, բոլորը մե ղшվոր են մեզնից բացի… Երկար տարիներ համախմբված քայլեցինք Եղեռնի հпւշահամալիր, իսկ հետևանքը եղավ էն, որ այդպիսի մի սրբավայր էլ ավելացավ՝ Եռաբլուրը… Ժամանակն է նշելու մեր ախտանիշները, լինելու ավելի պատասխանատու, ժամանակն է քայլելուց անցնելու գործի! Բոլորիս Պատասխանատու ու քրտնաջան աշխատանքով լի աշխատանքային տարի եմ մաղթում!