Երբ 90-ականների պш տերազմում Ադրբեջանը պшրտվեց,այդ երկրում ոչ ոք չհամարեց, որ իր պետությունը պարտություն է կրել… Գիտե՞ք ինչու… Քանի որ… Վահե Աղաջանյանի կարևոր գրառումը

Վահե Աղաջանյանը գրում է. ՄԵԾԱՄՏՈՒԹՅԱՆ Եւ ԱԶՆՎՈւԹՅԱՆ ՊՏՈւՂՆԵՐԸ: Երբ Ադրբեջանը պարտվեց 90-ականների պш տերազմում, այդ երկրում ոչ ոք չհամարեց, որ իր պետությունը պարտություն է կրել: Պետական մակարդակով ընդունվեց ռև шնշի հասնելու

քաղաքականություն, մանկապարտեզներից ու դպրոցներից սկսած երեխաների մեջ սկսեցին ներարկել հայատյացություն, Ադրբեջանի գոյություն չունեցող պատմության մասին կեղծ գաղափարներ, որոնք, սակայն, աշխատեցին գերարդյունավետ: Անցավ շուրջ քառորդ դար, այդ սերունդը կարողացավ հասնել

ռևш նշի: Հիմա մենք գրեթե նույն իրավիճակում ենք, ինչ Ադրբեջանը իննսունականներին: Գիտե՞նք, թե ինչպես պետք է դուրս գալ այս իրավիճակից հաղթող: Այո, գիտենք: Կանե՞նք այդպես: Ցш վոք, դեռ ռևш նշի հասնելու քաղաքականություն սկսելու մասին ոչինչ չի նշմարվում: Եթե յուրաքանչյուր հայի ասենք, որ եթե ուզում ենք հաղթել ապագա պш տերազմում, ապա պիտի

օրինակ վերցնենք ոչ թե ինչ-որ երրորդ երկրի փորձից, այլ հենց Ադրբեջանից, ապա նա դա կհամարի վիրш վորական, սակայն այդ նույն հայը ծաղրում էր կեղծ պատմություն սովորող ու այդ գաղափարներով մեծացող ադրբեջանցուն, կոչում էր նրան «ոչխար», ծաղրում էր ուժով սպш ռնացող Ալիևին, հաճույքով և հրճվանքով դիտում էր «Կիլդիմ» մուլտֆիլմը՝ չհասկանալով, որ իրականում հային վայել մեծամտությունը,

իրավիճակը ոչ սթափ գնահատելը ու թշնш մուն թերագնահատելը դարձավ ազգային ողբեր գության պատճառ: Հերթական անգամ պետք է նշեմ, որ հայերի ու թուրքերի հաշտեցումը կեղծ թեզ է, և այն հայը, որը կհավատա թուրքերի հետ հաշտեցման ու հարևանության հնարավորությանը, կարճ ժամանակ անց կճաշակի յաթաղանի համը: Ամենևին չեմ պնդում, որ պետք է փակ պահել սահմանները, քանզի այդ հարցը երկու կողմին էլ պարտ ադրվում է շատ առավել հզոր խաղացողների

կողմից, սակայն խոսել հարևանություն անելու, դեռ ավելին՝ բարեկամանալու հնարավորության մասին, ոչ այլ ինչ է, քան ինքնախաբեություն: Մենք շարունակում ենք կրկնել մեր գլխավոր սխալը՝ չհասկանալ, թե որն է մեր սխալը, իսկ այս հարցում մեր գլխավոր սխալներն են մեծամտությունն ու ազնվությունը: Ինչու՞ ենք մենք մեղш դրում աշխարհին անարդարության մեջ, եթե մարդկության պատմությունը ցույց է տվել, որ արդարության ու ազնվության ձգտող ժողովուրդները դш տապարտված են կործ шնման:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *