ՆՈՐ ՏԵՍԱՆՅՈւԹ. Ինչպես են մարդիկ խուճապահար վազում շենքից` իրենց հետ տանելով երեխաներին

ՆՈՐ ՏԵՍԱՆՅՈւԹ. Ինչպես են մարդիկ խուճապահար վազում շենքից` իրենց հետ տանելով երեխաներին
Sputnik Արմենիան գրել է.
Sputnik Արմենիային են տրամադրվել Երևանյան շենքերից մեկի մուտքում տեղադրված տեսախցիկի նկարահանված կադրերը, որտեղ երևում է, թե ինչպես են մարդիկ վազելով

դուրս գալիս շենքից` իրենց հետ տանելով երեխաներին։ Երկրաշարժի ցնցումներից վախեցած բնակիչները տնային հագուտով դուրս են նետվում շենքից` վազեվազ իջնելով աստիճաններով։ Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունն ավելի վաղ հայտնել էր, որ այսօր`

ժամը 15:29-ին Հայաստանի Հանրապետության ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը գրանցել է հյուսիսային լայնության 40.11⁰ ու արևելյան երկայնության 44.54⁰ աշխարհագրական կոորդինատներով` ՀՀ` Երևան քաղաքից ութ կմ հարավ- արևելք, օջախի տասը կմ խորությամբ, 4.7 մագնիտուդով

երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է վեցից- յոթ բալ: Երկրաշ шրժը զգացվել է Երևան քաղաքում` 5-6 բալ ուժգնությամբ, Արմավիրի, Արագածոտնի, Արարատի, Շիրակի, Վայոց Ձորի մարզերում` 3-4 բալ ուժգնությամբ:
Տեսանյութը՝ ստորև.

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *