Թուրքական TRT1 պետական հեռուստաալիքը ներկայացրել էր մի կանխատեսում էն մասին, թե որ տարածքները պիտի Թուրքիայի ազդեցության գոտիներ դառնան մինչև 2050 թ-ը: Այդ ցանկում նաև ՀՀ-ն կա։ Թուրքական պետական TRT1 հեռուստաալիքի ցուցադրած քարտեզը` Անկարայի ազդեցության գոտու ընդլայնման

կանխատեսմամբ, шնհե թեթ է թվում, Թուրքիայում պիտի մի կողմ դնեն այդպիսի երազանքները։ ՌԻԱ Նովոստին հայտնում է, որ այդպիսի հայտարարություն է արել Ղրիմի խորհրդարանի Ժողովրդական դիվանագիտության և ազգամիջյան հարաբերությունների կոմիտեի ղեկավար Յուրի Գեմպելը: Թուրքական TRT1
պետական հեռուստաալիքն առավել վաղ ներկայացրել էր ամերիկյան «Stratfor» ընկերության կանխատեսումն էն մասին, թե որ տարածքները պիտի Թուրքիայի ազդեցության գոտիներ դառնան մինչև 2050թվականը: Ըստ կանխատեսման` տվյալ գոտում պիտի հայտնվեն նաև ՀՀ-ն, Վրաստանը, ՌԴ-ի հարավային շրջանները

(ներառյալ Կովկասը), Ղազախստանի և Ուզբեկստանի որոշ տարածքներ, Հունաստանի, Դոնբասի որոշակի տարածքներ, ինչպես նաև Պարսից ծոցի «նավթային» պետությունները, Եգիպտոսը և Լիբիան։ Այս մասին գրել էր «Военный обозреватель» Telegram–ալիքը՝ եթերից մի կադր հրապարակելով։
«Դա անհեթեթություն է և գիտաֆանտաստիկ ժանրի մի հատված է հիշեցնում։ Կարելի է միայն թուրքական կողմին խորհուրդ տալ թողնել ռուսական տարածքի մասին երազանքները, այլապես այդպիսի մեծ ախորժակը կարող է չափազանց վատ հետևանքների հանգեցնել»,-նշել է Գեմպելը։ Նրա խոսքով՝ Թուրքիան ակտիվ հետևում էր Ղրիմին, երբ վերջինս Ուկրաինայի կազմում էր, ու քարոզչական և ֆինանսական ակտիվ գործունեություն էր ծավալում թերակղզում։ «Այժմ Ղրիմը ՌԴ-ի օրինական մասն է։ ՌԴ-ն Ուկրաինա չէ, նրա հետ այդպիսի կուլիսшյին խաղերը չեն անցնի», —

նշել է Գեմպելը։ Հիշեցնենք` 2020 թ-ի ամռանը հայտնի դարձավ, որ Թուրքիայի Զի նված Ուժերի գլխավոր շտաբը մշակել է Հունաստան ու ՀՀ ներխ ուժելու ծրագիր: Իսկ արդեն անցյալ տարվա նոյեմբերին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց նոր աշխարհակարգում հանրապետության առաջատար դիրքի մասին։ Փորձագետները դա համարում են Թուրքիայի կողմից Օսմանյան քաղաքականության կամ պանթուրքիզմի քաղաքականության իրականացման վկայություն։