1lurer.am-ը գրել է՝ Փետրվարի ութին «Հայելի» մամուլի ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը հայտարարել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա կինը երազել են հանձնել հողերը, վերջիններս այդ մասին 2008 թվականին գրել են, հավաքագրվել են դրա ներքո, գործարքն անելու

մասին փողեր են ստացել: Վերոնշյալ հայտարարությունների առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նյութերի նախապատրաստման շրջանակում Զարուհի Փոստանջյանը հրավիրվել է հшն ցագործության մասին հաղորդում ներկայացնելու և բացատրություններ տալու: Զարուհի Փոստանջյանը, ներկայանալով վարույթն իրականացնող մարմին, շարունակել է պնդումներ կատարել ՀՀ վարչապետի և նրա կնոջ կողմից հш նցանք
կատարելու մասին` հրաժարվելով, սակայն, հш նցագործության մասին գրավոր հաղորդում և բացատրություններ ներկայացնելուց: Արդյունքում` ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով հերքվել են Զարուհի Փոստանջյանի հայտնած վերոնշյալ տեղեկությունները, և փետրվարի տասնհինգին որոշում է կայացվել նախապատրաստված նյութերով քր եшկան գործ հարուցելը մերժելու մասին` հանցադեպի բացակայության հիմքով: Նկատի ունենալով, որ Զարուհի Փոստանջյանի արարքում առերևույթ առկա են կեղծ

մատնության հատկանիշներ, որը զուգորդվել է առանձնապես ծանր հшն ցագործության մեջ մե ղադրելով, նույն օրը ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի որոշմամբ Հայաստանի Հանրապետության քր եական օրենսգրքի 333-րդ հոդվածի երկրորդ մասի 1-ին կետով հարուցվել է քր եшկան գործ, որն ուղարկվել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դш տախազություն` քննչական ենթակայության հարցը որոշելու նպատակով: