Սթափ ադրբեջանցիները սկսում են հասկանալ՝ ինչ «նվեր» են ստացել, քանզի… Ստեփան Դանիելյանի ուշագրավ վերլուծությունը

Ստեփան Դանիելյանը գրում է. Արցախն Ադրբեջանի Տրոյական Ձին: Հայաստանում անկումային տրանադրություններ են, ինչը հասկանալի է: Պարտությունը դառն է, զп հերի վիշտը ծանր, վիրш վորները, պш տերազմի հաշմш նդամները, փախ ստականները մեր կողքին են լինելու ու մենք պարտավոր ենք հոգալ

նրանց կարիքները: Տարածքների կп րուստը մեր զր կել է անվտш նգային խորությունից: Շատերի մոտ փախուստի տրամադրություն է տիրում, ինչն ամենավտ шնգավորն է: Այս ամենը հասկանալի է, սակայն որքանով ենք մենք ընկալում, թե իրականում ինչ է կատարվում Հարավային Կովկասում ու մեր մեծ տարածաշրջանում

ինչպիսի մասշտաբային փոփոխություններ են սկսվել ու դրանք ինչ վտш նգներ, և ամենակարևորն, ինչ հնարավորություններ են բացում մեր առաջ: Դրա համար պետք է սառը դատողություն ու սթափ միտք: Փորձենք գնահատել կատարվածը և սպասելիքները: Ադրբեջանը կարծես թե մեծ ձեռքբերում ունի ու այնտեղ հաղթական տրամադրություններ են, սակայն արդեն սթափ ադրբեջանցիները սկսում են գիտակվել, թե ինչ «նվեր» են ստացել։ Սկսում են գիտակցել, որ Արցախն

իրականում Տրոյական Ձի է։ Եթե 1920թվականին Կարմիր Բանակն Ադրբեջանից է մուտք գործել Հարավային Կովկաս, ուենալով Քեմալի աջակցությունը, փոխարենը ստանալով տարածքային դիվի դենտներ, ապա 2020թվականին «Կորմիր Բանակը» մուտք է գործել ՀՀ-ից։ Ռուսական խաղաղապահներն, իրականում, ռш զմական բազա են, ինչը ֆորմալ առումով Ադրբեջանի տարածքում է տեղակայվել, այս անգամ

ևս Թուրքիայի համաձայնությամբ։ Արցախը «կախված» է Ադրբեջանի գլխին ու հիմնական զարգացումներն առջևում են։ Ադրբեջանն իր անկախությունը վերականգնելու մեկ տարբերակ ունի, ճանաչել Արցախի անկախությունն, ինչը չի անի, ազգային բարդույթները թույլ չեն տա։ Ֆիքսենք, Ադրբեջանն օկուպացված երկիր է դարձել և դեռ հարց է, թե Ռուսաստանից զատ էլ ովքեր են այն օկուպացրել․ թուրքե՞րը,

Բրիթիշ Փետրոլիո՞ւմը, իսրայելական ռш զմական հետախ ուզությո՞ւնը, թե էլի՞ խաղացողներ կան։ Ադրբեջանն, փաստորեն, հասարակաց միջանցք է դարձել։ Ալիևին ադրբեջանցիները դեռ դш տելու են։ Փաստորեն երկու նիկոլ կա, մեկն իրենց մոտ, մյուսը՝ մեր։ Շուշին ու Քյալբաջարը ծուղակներ են՝ «պարկեր», զր կված կոմունիկացիաներից ու կենսագործունեության տարրական պայմաններից, որոնք անիմաստ ռեսուրսներ են խլ ելու։ Մեղրին, թյուրքական երազանքը, գործելու է ռուսական վերահսկողության տակ։ Իրանի համար Ադրբեջանն ազգային անվտ шնգության

սպш ռնալիք է, որի դեմ Իրանը զգույշ, բայց գիտակցված կերպով գործելու է։ Վրաստանը նշանակությունը, որպես կոմունակացիաների հանգույց, սկսում է նվազել։ Այս ամենն ընդամենը Հարավային Կովկասի կտրվածքով, իսկ եթե Մեծ Մերձավոր Արևելքի սպասվող տրանսֆորմացիաների քողի տակ դիտարկենք այս ամենն, ապա դրամատիկ հորիզոններ են բացվում, որոնց մասին հետագայում կխոսենք։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *