Օդանավակայանում խառնաշփոթ է տիրում. մի շարք թռիչքներ չեղարկվել կամ հետաձգվել են.

Ինչպես հայտնում է տելեգրամյան մեդիապորտ ալիքը, Զվարթնոցի օդանավակայանում խու ճшպ է, կարծես թե թռիչքները չեղարկվում են։ Մի քանի օր առաջ նշել էինք որ դեպի ՌԴ թռիչքների գինը հասել էր 450 հազար դրամի, որը պայմանավորված էր թռչողների մեծ ծավալներով։

Օդանավակայանում խառնաշփոթ է. մի շարք թռիչքներ չեղարկվել կամ հետաձգվել են. ԱՂԲՅՈւՐ Mediaport-ն զանգներ է ստանում, որ տարբեր ավիաընկերություններ չեղարկում կամ հետաձգում են Երևանից թռիչքները: Մեր տեղեկություններով՝ պատճառը ՀՀ Քաղավիացիայի

կոմիտեի հերթական անգործությունն է, որը պարտավոր էր նախքան կանոնավոր թռիչքներ վերսկսելը կանոնակարգել չարթերային թռիչքների իրականացնող ավիաընկրությունների հետ աշխատանքը, ինչը չի արվել:

Բանն այն է, որ, օրինակ, Ռուսաստանի հետ կանոնավոր թռիչքների վերսկսումից հետո, դեպի Ռուսաստանի Դաշնություն չարթերները պետք է արգելվեին, սակայն Քաղավիացիայի կոմիտեի անգործության հետևանքով բազմաթիվ մարդիկ գնել են տոմսեր և հիմա չեն կարողանում մեկնել երկրից:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *