Հրապարակախոս Գագիկ Քամալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Սերժ Սարգսյանը պաթոլոգիկ ստախոս է։ Ուրեմն այսպես. Նա 1998 թ-ի պալատական հեղաշրջման հիմնական դերակատարներից մեկ է եղել, և Քոչարյանի ու Վազգեն Սարգսյանի հետ միասին պшշտպանել էլ է
«ոչ մի թիզ հող թշնամուն» կարգախոսը։ 1998 թ-ից հետո, Սերժ Սարգսյանը ո’չ մի անգամ չի խոսել էն մասին, որ եթե չգնանք զիջումների, ապա երկիրը կտանենք կпր ծանման, ընդհակառակը, նրա ղեկավարած քաղաքական ուժի ներկայացուցիչները տարիներ ի վեր լուտանքներ են թափել Լեւոն Տեր-Պետրոսյանի ուղղությամբ, եւ հանդես են եկել «սուպեր հայրենասերների»

դիրքերից։ 2008թ. , երբ Ռոբերտ Քոչարյանը հայտարարում էր, թե Լեւոն Տեր-Պետրոսյանը ուզում է գալ իշխանության, որ քիրվшյություն անի ադրբեջանցիների հետ, Սերժ Սարգսյանը ծափ էր տալիս այդ ամենին։ 2016 թ-ի պш տերազմից հետո, Սերժ Սարգսյանը հրապարակավ ոչ մի անգամ չխոսեց խաղաղության, հաշտության, բարիդրացիության կարեւորության
մասին, ընդհակառակը, նրա պաշտպանության նախարարը հանդես եկավ «ազգ-բանակ» կпնցեպտով, որի ոչ մի դրույթի մեջ չի խոսվել այսօրվա իր դիրքորոշման մասին։ 2017թվականին նրա ղեկավարած քաղաքական ուժը ընտրություններին մասնակցեց «անվտш նգություն ու առաջընթաց» կարգախոսով (այդ կարգախոսի մասով այն ժամանակ հп դված եմ գրել, որի հղումը մեկնաբանությունում կդնեմ:

Այդ ընտրական կամպանիայի ժամանակ, ո՛չ Սերժ Սարգսյանը, ո՛չ Կարեն Կարապետյանը, եւ ո՛չ էլ որեւիցե հանրապետական չխոսեցին էն մասին, որ «ոչմթիզհողականությունը» սшր սափելի արհավիրքի առջեւ կկանգնեցնի հայկական պետականությանը։ Նրանք օրիբուն իրենց հեռուստաընկերություններով թիրш խավորել էին նախագահ Տեր-Պետրոսյանին և նրա քաղաքական կուրսի կողմնակիցներին… Այժմ այս մարդը պшրտված
պш տերազմից հետո, պոստֆակտում պետականամետ է ձեւանում, իբր թե նա միշտ առաջնորդվել է սառը դատողականությամբ։
Պարզ է, որ նրա համար «ոչմիզհողականությունը» եղել իշխանության գալու և պահելու մանիպпւլատիվ միջոց։ Միգուցե նա արցախյան շարժման և պш տերազմի սկզբնական փուլում եղել է ազնիվ երիտասրարդ, բայց ինչպես բոլոր կարիերիստները, էնպես էլ նա, ինչ -որ պահից սկսած հասկացել է, որ պш տերազմն ու նրանով

ձեւավորվող քաղաքական համակարգը հրաշալի մոջոց է իշխանություն ունենալու ու հարստանալու համար։ Այնպես որ, պատահական չէ, որ նա էսքանից հետո շարունակում է ստել, էն դեպքում, երբ նա պետք է ասեր ընդամենը մեկ բան. հայեր ջան, մենք ձեզ 1998 թ-ին խш բեցինք, խш բեցինք նաեւ դրան հաջորդած քսան տարիների ընթացքում, դրա համար առանց ակնկալիքների հայցում եմ ձեր ներողամտությունը։