Շուտով Ադրբեջանում կարող են ընտրության առջև կանգնել ՝ կա՛մ ՌԴ, կա՛մ Թուրքիա…մենք պետք է անենք ՀԵՏԵՒՅԱԼԸ… Կարեն Հովհաննիսյան

Կարեն Հովհաննիսյանը գրում է. Տարածաշրջանում նոր իրողություններով պայմանավորված թե՛ Ադրբեջանը, թե՛ Թուրքիան փորձում են առավելագույնս օգուտ քաղել նոր իրավիճակից։ ՀՀ-ն կարծես թե մի կողմ է քաշվել, և փորձում է իր միջազգայնորեն ճանաչված սահմանների փաստով իրեն պաշտպանել, մինչդեռ ակտիվ խաղի մեջ է մտել ՌԴ-ն և կարող եմ ասել

միայնակ դուրս է եկել Թուրքիայի ու Ադրբեջանի դեմ։ ՌԴ-ի քայլերը միտված են իր ազդեցության ոլորտների դեռևս պահպանմանը։ Եթե նախկինում դա անում էր ՀՀ-ի դեմքով, ապա այսօր դա անում է ուղիղ իր դեմքով։ Քանզի գնում է ուղիղ գործընթաց, առանց որևիցե միջնորդավորվածության, ապա Թուրքիան շատ զգուշավոր է դարձել։ Թուրքիան նաև զգուշավոր է դարձել իր

աշխատանքային օրակարգում։ Եթե վերջին ամիսներին նրա նկրտումները անթաքույց էին Հարավային Կովկասում, ապա այսօր կտրուկ փոխվել է դեպի Մերձավոր Արևելք, ինչու ոչ, նաև Կիպրոս։ ՌԴ-ն նաև քաջ գիտակցում է, որ թյուրքալեզու այլանսն առաջին հերթին հենց Ռուսաստանի դեմ է, հենց Ռուսաստանին թուլացնելու

դեմ է, դրա համար դեռևս համբերատար փորձում է Ադրբեջանին հասկացնել, որ հետագա ճանապարհը պետք է անցնի ՌԴ-ի հետ, ոչ թե Թուրքիայի։ Ադրբեջանում շուտով կարող են ընտրության առաջ կանգնել ՝ կա՛մ ՌԴ, կա՛մ Թուրքիա։ 2 ընտրության դեպքում էլ Ադրբեջանին սպասվում է չափազանց բարդ ներքին ու արտաքին քաղաքական կյանք, քանզի 2 դեպքում էլ պш տիժ լինելու է։ Իսկ մենք ի՞նչ օգուտ պետք է ակնկալենք։

Օգուտները շատ են, սակայն չպետք է ակնկալել, այլ գործուն քայլեր ձեռնարկել։ Անգամ տխրահռչակ փաստաթղթից հետո մենք կարող էինք համեմատաբար բարվոք դիրքեր ապահովել մեզ համար։ Մենք այդպես էլ խնդիրներ չենք ստեղծում միջազգային հարթությունում Ադրբեջանի համար․ 1. գեր իների հարց, 2․ ԼՂԻՄ-ի տարածքից տեղաբնիկներին տեղահանելու հարցը, 3. պш տերազմի ընթացքում արգելված զե նքի կիրառման հարցը, 4. պш տերազմի ընթացքում մարդասիրական

օբյեկտների թիր шխավորման և խп ցման հարցը, 5. վերջապես Ադրբեջանին ռш զմական հшն ցագործության մեջ մեղադրելու հարցը։ Մեր փոխարեն ոչ մի երկիր, անգամ դաշնակից երկիր, դա չի անի։ Մենք պիտի լինենք նախաձեռնող, և եթե այդ ժամանակ մեզ չաջակցեն դաշնակից երկները, նոր կարող ենք ասել, որ սա վատն է, նա վատն է։ Մի խոսքով, այսօր մեր տարածաշրջանում մենք մեր ձեռքերը ծալել և մի կողմ ենք քաշվել, փոխարենը դերերն իրենց վրա են վերցրել տարածաշրջանով հետաքրքրվողները։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *