Բակուր Մելքոնյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․
Աշխարհի փոքրությամբ 5-րդ պետությունում` Սան Մարինոյում մտել եմ խմիչքների խանութ, իրենց արտադրության լիկյոր եմ գնում, բերեմ ընկերներիս հյուրասիրեմ, խանութի վաճառող պապին ասում ա կոնյակ էլ առեք, մեր
կոնյակները շատ լավն են։ Ասում եմ չէ պապի ջան, կոնյակ չեմ գնի, մեր երկրի կոնյակը աշխարհի ամենալավն ա։ Հարցնում ա որտեղի՞ց էս, ասում եմ ՀՀ-ից, միանգամից ասում ա հաաա, գիտեմ, Ազնավուր եմ շատ սիրում ու խանութումս էլ ձեր կոնյակից ունեմ։

Եվ բերում ա Արարատի Վասպուրականը։ Շատ ուրախացա, նկարվեցի պապիի հետ, հարցնում եմ մեր կոնյակը հավանում ե՞ս, ասում ա, ազնիվ ասեմ, չեմ խմել, լավ թանկ ա և ցույց ա տալիս գինը 70 եվրո, շարունակում ա, էդ գնով Հենեսի կխմեմ: 70€ վճարեցի, վերցրեցի կոնյակը, բացեցի, ասեցի պապի 2 հատ բաժակ
տուր, իսկ պապին պարզվեց պատրաստ ուներ էդ բաժակները))) Լցրեցի, պապին և կինս մի-մի բաժակ խմեցին իրար հետ, ես դեռ պետք է քշեի: Պապին հաճելի ժպտաց, շատ ոգևորվեց իմ քայլից, մտավ խանութի ներսը, մի րոպե հետո եկավ էքսկլյուզիվ սարքած լիմոնչելայի շշով, ասեց էս էլ քեզ իմ կողմից, կխմես երկրումդ իմ ու

Ազնավուրի կենացը, իսկ ես սրանից հետո իմ հաճախորդներին Հենեսիի փոխարեն Արարատ խորհուրդ կտամ, իսկապես առավել լավն էր: Ասածս ինչ ա, մեծ սրտով նվիրված լիմոնչելա եմ բերում, հետս մոտիկություն արեք, հյուրասիրեմ, Ազնավուրի ու պապիի կենացը խմենք)))