Երբ 2018 թ-ին հայտվեց մարդկանց մի խումբ, որն ասաց՝ մենք արդար երկիր կկառուցենք, որտեղ չի լինի կոռուպցիա, կլինի միայն հավասարություն, ժողովրդի մի զգալի հատված կարծեց, որ դա այն է, ինչ համար մենք պայ քարում էին, ՈՉ: Այս մասին, այսօր՝ փետրվարի 20-ին, Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքին հայտարարեց «Հայրենիքի

փրկության շարժման» վարչապետի թեկնածուն՝ Վազգեն Մանուկյանը: Նշենք, որ հանրահավաքը մեկնարկեց շեփորի հնչյունների ներքո. Հնչեց այն մե ղեդին, որը հնչում էր 1988 թ-ի ղարաբաղյան շարժման ժամանակ: «Ասում են՝ մեզ խաբեցին: Ոչ, չխաբեցին, մենք խաբվեցինք, քանզի եթե մենք կարդայինք, թե այդ մարդիկ
ինչ են գրում անցյալ տարիներին, դուք կյանքում այդ ճանապարհով չէիք գնա: Ի՞նչ ունենք մենք այժմ 3 տարի անց. Ող բերգություն, կորցրեցինք գրեթե ամեն բան, պարտվեցինք պш տերազմում, բանակը ջш րդվեց, մեր ռш զմական հաղթանակները վերացան, պետությունը անկախ չէ, մեր անվտш նգությունն ապահովում է ՌԴ-ն,

այդ պահով մենք լրիվ դառնում ենք կախված Ռուսաստանից: Սրանք կարծում են՝ գնան քծ նեն Պուտինին, տակից իրենց ուզածը անեն, դա ընկերություն կլինի: Ոչ, դա ընկերություն չի, անգամ բակի խաղերի մեջ դա չէր անցնում»,-հայտարարեց Վազգեն Մանուկյանը: Նա նշեց, որ ՀՀ-ն լինում է ոստիկանապետություն, ձեր բшկալում են ամենաազնիվ, երկրին նվիրված անձինք. «Մենք այդպիսի պետության մեջ էինք
ուզում ապրե՞լ: Ի՞նչ է տեղի ունենում տնտեսության մեջ: Մեր ազգի վիճակը լավացա՞վ: Բացարձակապես ոչ: Կոռուպցիան վերացա՞վ: Ինձ ասում են, որ Նիկոլը իր թիմակիցներին յուրաքանչյուրին մի քանի տասնյակ հազար դոլար տվել է, որ դուրս չգան «Իմ քայլից»: Կստուգենք, ճիշտ է թե ոչ»: Նա համոզմունք հայտնեց, որ հնարավոր է ստեղծված իրավիճակից դուրս գալ. «Բայց դրա համար
![]()
կա նախապայման, այս վարչախումբը պետք է դուրս շպրտվի: Դրանից հետո նոր կսկսվեն իսկական քայլերը: մենք ոչ միայն պետք է վերականգնենք այն ամենը, ինչ կորցրել ենք, այլ դրա վրա պետք է կառուցենք մեր երազած պետությունը:Եթե ՆԻկոլ Փաշինյանը գնա, բայց գան մարդիկ, որոնց համար իշխանական տենչը, փողը անհավասարությունը, ընտրություններին կեղծիքը մնան, մենք ոչ մի նպատակի չենք հասնի, նորիվց մի նոր Նիկոլ կլինի»: