Թաթուլ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որտեղ մասնավորապես ասվում է հետևյալը. Ես չգիտեմ, պարոն Վանեցյանը ունի Ֆեյսբուքյան էջ թե ոչ: Եթե իմ ընկերների և հետևողների մեջ կան պարոն Վանեցյանի հետ շփ վողներ, ապա խնդրում եմ

նրան բարեկամաբար փոխանցեք հետևյալը, քանզի ես պարոն Վանեցյանի հետ երբեք չեմ շփվել և չունեմ կոնտակներ. Այսպես՝ Շոշ գյուղը Ասկերանի շրջան է, այլ անունով այն կրում է Շուշիքենք անունը, այն պատմական շրջան է,
այստեղ է տեղի ունեցել Արցախի ութերրորդ համաժողովը 1920 թվականի փետրվարի քսաներկուսից մարտի սկիզբը: Դրանից զատ, նույն Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջանի բոլոր հայկական գյուղերը մեր,

այսինքն՝ ԱՀ վերահսկողության ներքո են՝ Մեծ Շեն, Հին Շեն, Եղցահող….: Թուրքերը գրш վել են Շուշիի շրջանի հետևյալ բնակավայրերը՝ Շուշի քաղաք, Քարինտակ գյուղ, Քիրսավան գյուղ, որը որ եղել է Լաչինի գյուղերից: