«Իսկ ինչու՞ չլինեմ ՀՀ նախագահ». Գարիկ Մարտիրոսյանը պատմել է, թե ինչպես է Վլադիմիր Զելենսկու «պորտը տեղը դրել»

TНT հեռուստաալիքի եթերում իր՝ «Новый Мартиросян» ստենդափ-շոուի ընթացքում հայտնի հումորիստ և շոումեն Գարիկ Մարտիրոսյանն հայտարարել է, որ դեմ չէ զբաղեցնել ՀՀ նախագահի պաշտոնը: Իսկ թեման նա սկսել է ՈՒՀԱ-ական անցյալից փոքր պատմությունով, առավել ճիշտ ՝ Ուկրաինայի այժմյան

նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ ծանոթության պատմությունից։ Նրա խոսքով՝ Յուրմալայում Զելենսկին ապրել է հյուրանոցի հարեւան համարում և դժ գոհել, որ Մարտիրոսյանի համարում անցկացվող երեկույթն իրեն խանգարում է քնել։ ՈւՀԱ-ական Զելենսկին այնժամ ասել է, թե առավոտյան Մասլյակովի հետ հանդիպման է և, որ նա «Запорожье — Кривой Рог — Транзит»

չեմպիոն թիմի մասնակից է: Գարիկ Մարտիրոսյանը պատասխանել է, որ նա ոչ միայն «Նոր հայեր» խմբի ավագն է, այլ նաև Յուրմալայի փառատոնի «Արծաթե կիվինի» դափնեկիր։ «Գնա և լուրջ նպատակների հասիր, հետո նոր բղ шվիր վրաս, — հակադարձել է Մարտիրոսյանն Զելենսկուն ու հանդիսատեսի ծափահարությունների ներքո հավելել․ -Հասկանու՞մ եք, թե ոնց եմ մпտիվացրել նրան․․․»։ Դրանից հետո հումորիստը

նշել է, որ շուտով նախագահի պաշտոնը կզբաղեցնեն համացանցից հայտնի անձինք․ «Քիմ Քարդաշյանը հաստատ իր թեկնածությունը կդնի 2024 թվականին և կդառնա ԱՄՆ նախագահ, քանզի նրա օգտին կքվեարկեն, թե՛ կանայք, թե՛ տղամարդիկ, թե՛ հայերը։ Պատկերացնու՞մ եք՝ ինչ ուժ է դա։ Եվ եթե Քիմ Քարդաշյանը լինի ԱՄՆ նախագահ, ապա ՌԴ նախագահը կլինի

Միշա Գալուստյանը՝ միակ անձը, որը լեզու կգտնի ե՛ւ Զելենսկու, ե՛ւ Քարդաշյանի հետ: Պատկերացնում եք ԱՄՆ-ում նախագահ կլինի հայուհին, ՌԴ-ում՝ հայը։ Գիտեք՝ ով է լինելու ՀՀ նախագահը։ Սոմելյեն։ Մեզ մոտ երեկույթը չի վերջանա. «Լցրեք բաժակները, խմում ենք, հասանք մեր նպատակին»… Գիտեք հայերն աշխարհում ինչ

գլոբալ հարցեր կլուծեն։ Հարսանիքին նստած ես, մեկ էլ դեպի քեզ կռանում է հայը և ասում․ «Ավիակիր կա՞, պետք չէ՞։ Հրթ իռ, ռпւ մբ եւ այլն»։ Կամ. «Մեր ձավոր Արեւելքում՝ Իրանի ու Իրաքի միջեւ երկիր կա։ Պետք չէ՞։ Փողերը տերերին շատ են պետք, էժանով են ծախում, կարող ես դստերդ անունով կոչել»։ Եվ երբ Վլադիմիր Զելենսկին եղավ Ուկրաինայի նախագահ, սկսվեցին մեմերը․ «Գալիգինը՝ Բելառուսի նախագահ», «Խարլամովը՝

ՌԴ նախագահ», «Մաքս Գալկինը՝ ՌԴ նախագահ», իսկ «Մարտիրոսյանը՝ ՀՀ նախագահ»։ Ես սկզբում շատ էի ծիծաղում, բայց կես տարի հետո մտածեցի՝ ինչու ոչ։ Այ, ինչու՞ ես չլինեմ Հայաստանի նախագահ։ Ի՞նչ կա դրա մեջ։ Ես կզբաղվեմ բարեփոխումներով, պետությունը կկերպարանափոխեմ, կներկայացնեմ հրաշալի ընտրական ծրագիր, երկրների ղեկավարների գագաթնաժողովին կգնամ Նյու Յորք՝ «Ռից-Կարլտոն» հյուրանոց․․․

Ինձ կհարցնեն, թե որտեղ եմ ուզում, որ ինձ բնակեցնեն՝ Պուտինի կողքին, թե Թրամփի։ Իսկ ես կասեմ․ Զելենսկու կողքին ու հենց պատից էն կողմ… Կպատվիրեմ Նյու Յորքի ամենահզոր ձայնային սարքերը, կհրավիրեմ բոլոր մեր կապարուհիներին, «Ջիպսի Քինգզ» խմբին (որ կենդանի երաժշտություն լինի կիթառներով), 7 հարյուր լիտր հայկական կոնյակ ու այսպես ա-լա-լա-լայ ողջ գիշեր»։ Եւ ի վերջի Մարտիրոսյանի սցենարի ավարտը․ դուռը թակում է Զելենսկին,

նշում է, թե իրեն խանգարում է երաժշտությունը և նա առավոտյան հանդիպում ունի Թրամփի և Պուտինի հետ, կճանաչի Մարտիրոսյանին ու կհարցնի․ «Դե ի՞նչ, 1-1»։ Իսկ Մարտիրոսյանը կպատասխանի․ «Ոչ, 1-1 չէ։ Քանզի ես դեռ 1996 թ-ին Յուրմալայում կայացած փառատոնի արծաթե կիվինի դափնեկիր եմ»․․․ «Եթե անկեղծ, ոչ մի նախագահ չեմ ցանկանում լինել։ Այս ամեն ինչը իմը չէ», — եզրափակեց իր մենախոսությունը Գարիկ Մարտիրոսյանը և գնաց դեպի դաշնամուր՝ երգի այն մասին, որ ողջ կյանքում երազել է երաժշտության մասին․․․

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *