Տևական շրջան լռում էի, սակայն ժամանակն է ասելու… Դավիթ Գրիգորյանի ԿԱՐԵՒՈՐ գրառումը և առաջարկը Հայ ազգին

Դավիթ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ԺԱՄԱՆԱԿՆ Է. Խոսե՛լ։ Տևական շրջան լռում էի, քանզի բոլորը գո ռում էին, իսկ երբ դու արտահայտվում ես շշկով, բայց շուրջդ անպիտան աղ մուկ է, ապա լավ է լռել ու թեկուզ шղ մուկի մեջ մտորել։ Լռության 2 ամիսների ընթացքում կար նայել այս քաոտիկ քաղաքական կտավին ամբողջությամբ։ Իմիջայլոց, հանուն

արդարության նշեմ, որ այդ կտավը բացարձակ դատարկ ու անտաղանդ մի խզբզոց է, քանզի հեղինակը մենք բոլորս ենք․ մեծամասամբ ինքնահավան, հաստակող ու այլակարծություն չհшն դուրժող, դատարկախոս ու լի բազում կեղծ կատեգորիաներով։ Մենք ենք այս չստացված և համաշխարհային կոլեկտիվի կողմից
անընկալելի կտավի հեղինակներն էլ, մոգոնողներն էլ։ Սակայն կա այս հասարակությունում մի շատ գիտակից մաս, որը

նույնպես լռում է։ Ենթադրում եմ, թե ինչու։ Խորը մտածող անձինք միշտ առավել խորն էլ տանում են ցш վը, դժ վարությամբ են իրենք իրենց դուրս բերում հուսալքության շշից և ուշքի գալով՝ գործում։ Հետևելով ամենժամյա հաճախականությամբ ձևավորվող պրոցեսներին, դրանց գործող մարդկանց և ի հայտ եկող նոր դեմքերին, ակամայից համոզվում ես, որ հասարակությանը տարբեր շրջաններում հիվանդացրած խմբակները,

խմբերը և ուժերը չեն փոփոխվում ու հիվանդացնելու գործից չեն հոգնում։ Յուրաքանչյուր բան ընթանում է ճիշտ էն սցենարով, ինչպես օրինակ՝ 20 տարի առաջ։ Կա (կամ համոզում են, որ էդքանն են) քաղաքական երկու բևեռ, որոնք մի վերմակը ուղիղ երկու կես են անում՝ ցույց տալով, որ դրա տակ որևիցե այլ մեկը տեղավորվել չի կարող։ Երկուսին էլ, ի դեպ դա շատ ձեռնտու է, հենց այս հարցում է, որ երկուսի շահերն էլ համըկնում են։

Նրանց անկողնում երրորդը պետք չի։ Իրենք իրենց ին տիմ հարցերը երկուսով էլ կլուծեն։ Բայց այդ վերմակի անունը ՀՀ է, ու երկու մարդուց (իրենց թիմերով) զատ այդ վերմակը հավասարաչափ պատկանում է նաև 2 մլն այլ անձանց։ Եթե այդ 2 մլն-ից հանենք այս երկուսի համախոհներին` մեծահոգաբար յուրաքանչյուրի համար առանձնացնելով հինգ հարյուր հազար անձ, ապա տակը դեռ մոտ մի ամբողջ

մլն մարդ մնում է։ Հանենք ևս հինգ հարյուր հազար՝ բացարձակ անտարբերներին, որոնք ինչպես ապրել էին պш տերազմից առաջ, այդպես էլ ապրում են՝ չխորանալով Հայրենիք գաղափարի շուրջ, դեռ մի կես մլն մարդ էլ մնում է։ Լավ, էդ կես մլն-ի մեջ չկա՞ արդյոք 5 հարյուր հոգի մարդ, որոնք հոգնել են այս երկկողմանի քաղաքական փոխհրшձ գություններից և պատրաստ են միավորվել ոչ թե անձանց, ոչ թե դրանց շահերի ու

նպատակների, այլ ազգային գաղափարի ստեղծման ու առաջխաղացման, դրա իրագործման առաքելության շուրջ։ Չեմ ուզում հավատալ, որ ՀՀ-ի արգանդը չորացել է, որ բոլորս այն աստիճան հուսալքված ենք, որ քաղաքական Մш հապшրտների այդ գունդը չենք կարող ստեղծել ու անտեսելով յուրաքանչյուր անձնականը, ընդհուպ զп հաբերելով ամենաթակն ու սիրելին՝ սիրել Հայրենիքն ավելի և օգնել, որ այն ապրի։ Նույնիսկ ծան րագույն այս շրջանում պայծառ ուղեղները չեն մարել, պարզապես վերաիմաստավորման քուն են մտել։

Գիտակից ու մտածող, այլընտրանք փնտրող անձինք չգիտեն ու՞մ մոտ գնան, ո՞ր դուռը թш կեն, որ ազնիվներին գտնեն, որ անկեղծներին հետևեն։ Այս ազնիվներն ու անկեղծները չկան, քանզի բանիմացները փնտրում են հենց իրենք իրենց։ Մի դուռ կա, որի հետևում դեռ ոչ ոք չկա։ Այդ դռան մոտ պետք է հավաքվեն նրանք, որոնք տանել չեն կարողանում ներկա-նախկին կեղծ օրակարգը, որոնք չեն դիրքավորվում որևիցե ճամբարում, քանզի չեն հավատում դրանցից որևէ մեկին։

Պիտի հավաքվեն, բացեն այդ դուռն ու իրենցով լցնեն դատարկ սենյակը, ծանոթանան ու քննարկեն, ակտիվ գործեն և առաջ շարժվեն։ Վերմակը խլեն թե՛ նիկոլի, թե՛ հականիկոլականների վրայից, մի լաաաավ թափ տան փոշուց, կե ղտից ու փռեն բոլորի վրա, որ այս 2 մլն-անոց երկրի յուրաքանչյուր քաղաքացի իրեն ծածկված ու ապահով զգա։ Ոչ նախկին և ոչ էլ ներկա։ Ապագայի ուժ է պետք․ պրագմատիկ, սառնասիրտ, մաշված կտավին կյանք տվող, վրձինը ձեռքում վստահ պահող, երիտասարդ ու փորձառու, ինչը

ամենակարևորն է, Հայրենիքը չմասնատող, քառակուսի կիլոմետրերով չչափող, փողով չկշռող, այլ դրա խոր արժեքը գնահատող։ Ընկերներ, ինձ ֆեյսբուքյան ցանկում քչերն են անձամբ ճանաչում, բայց եթե ձեզ ծանոթ է զգացումը, երբ шտ ելով шտ ում ես քո հայրենիքը վերջին 20 տարիների ընթացքում шտ ած և մինչև ոսկորները կր ծած և ծծ шծ բոլոր տիպի քաղաքական ուժերին, միգուցե պահն է հավաքվել դատարկ սենյակի դռան մոտ, ներս մտնել ու սկսել գործել։

Հ․Գ Կցանկանայի, բնականաբար լինել անհոգ քաղաքացի, ով հարկերը մուծում, օրենքը չի խախտում ու անհոգ ապրում է՝ անգամ վարչապետի անունը չիմանալով, բայց քաղաքացի լինելն է անգամ մեր Հայրենիքում դարձել տանջանք։ Եկեք ծանոթանանք, քննարկենք ու հասկանանք, բոլորից բացի մե՛նք մեր տանը մեծ մաքրություն կկարողանա՞նք կազմակերել։ Վստահ եմ, որ ԱՅՈ՛։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *