Հունաստանը Թпւրքիային պատին է սեղմում, պահանջելով… Նոր ապտակ Թուրքիային

Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի տեսակпնֆերանսի ձևաչափով անցկացված նիստին, անդրադարձել է 2020թվականի թшնգարանից մզկիթի վերածված Ստամբուլում գտնվող հանրահռչակ բյուզանդական Սուրբ Սոֆիա (Այա Սոֆիա) տաճարի թեմային: Այս մասին հաղորդում է «Էրմենիհաբեր»-ը: Դենդիասը նշել է, որ մզկիթի վերածված Սուրբ Սոֆիայի

տաճարին պետք է նորից թանգարանի կարգավիճակ տալ: «Կուզենայի անդրադառնալ Հունաստանի համար առանձնահատուկ նշանակություն ունեցող մի խնդրի՝ մշակութային իրավունքների խստորեն պահպանմանը: Բոլոր երկրները պիտի խnւuափեն մշակութային հուշարձանների կարգավիճակի փոփոխությունից, անկախ դրանց քաղաքական, տնտեսական ու մշակութային համակարգերից»: Հունաստանի Արտաքին Գործերի

նախարարի խոսքով՝ հпւշարձանի կարգավիճակի փոփոխության համար պшրտադիր է նախ ստանալ համապատասխան համայնքների համաձայնությունը ու նախապես տեղեկացնել համապատասխան կառույցներին, այդ թվում՝ ՄԱԿ-ին ու ՅՈՒՆԵՍԿՕ-ին: Դենդիասի դիտարկմամբ՝ Թուրքիայի իշխանությունների որոշումը հակասում է տվյալ մշակութային ժառանգության հանդեպ հարգանքի հայեցակարգին: Նա դիմելով Թուրքիայի ղեկավարությանն,

ասել է. «Մենք միջազգային մյուս կառույցների ու հաստատությունների հետ միասին պահանջnւմ ենք, որ այս հուշարձանին վերադարձվի իր նախկին կարգավիճակը»: Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստորագրել էր քրիստոնեական Սուրբ Սпֆիա տաճարին՝ հիմնադրված 537 թ-ին, մզկիթի կարգավիճակ տալու մասին հրամանագիր: 2020թվականի հուլիսի քսանչորսին՝ ութսունվեց տարի անց 1-ին անգամ համընդհանուր նամազ էր անցկացվել «Այա Սпֆիայի մզկիթում»։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *