Կարևոր մի բան կա, որ պետք է իմանա ժողովուրդ… Ճիշտ է, շատերը հիասթափվեցին, շատերը դш վաճանեցին և ծш խվեցին, սակայն… Մերի Տոմոյան

ԶԳՈՆՈւԹՅՈւՆ Շատ կարևոր մի բան կա, որ պետք է իմանա մեր ժողովուրդը: Հարգելի հայրենակիցներ, հեղափոխությունից հետո թш լանչիները անընդհատ մի ուղությամբ աշխատել են չափազանց համառ, այն է, հիասթափեցնել ժողովրդին ու մաս մաս անելով հաղթել նույն այդ ժողովրդին: Բաժանիր, որ տիրես, բանաձևը միշտ էլ աշխատել է ու

աշխատելու է: Իսկ ի՞նչ ենք անելու մենք` չմասնատվենք, լինենք միասնական, ու մաս մաս անողներին էլ չլսենք: Հնարավոր չի, որ 3 մլն մարդ, կամ առնվազը այդ թվի մի մեծ մաս գոհ լինի կառավարության բոլոր քայլերից, սակայն կա մի ընդհանուր գաղափար` ոչ թш լանին, ոչ կп ռուպցիային, օրենք ու օրինականություն: Նիկոլը ու իր թիմը այդ գաղափարի

նվիրյալներ են, մնացածը երկրորդական են, և ինչ որ անձնական հակասության համար չի կարելի հիասթափվել ու մասնատվել: անշուշտ, մարդկային պատմությունն է ցույց տալիս, որ ժողովուրդները միշտ համախմբվել են իրենց այդ պահի լիդերի շուրջ: Նիկոլը հայ ազգին համախմբեց իր շուրջ 2018 թվականին: Թш լանչին հասկանում է, որ իրենց միակ փրկությունը Նիկոլին մենակ թողնելն է, մնացածը, ոնց ասում են`

дело техники: Հիշում եք չէ՞, երբ դեռ ընդհամենը մեկ շաբաթվա վարչապետ էր, սկսեցին տարատեսակ բառախաղեր առաջ բերել` Նիկոլը կադրեր չունի, հիասթափվել ենք, բան չի փոխվել, և այլն: 2019 թ-ի տնտեսական ցուցանիշները ի ցույց դրեցին, որ ՀՀ-ն այնքան էլ աղքատ երկիր չի, և ունի չափազանց մեծ հեռանկար հզորանալու ու բարգավաճելու: Սակայն թш լանչին դա թույլ տալ չէր կարող: Բացարձակ

մեսիջներ էր հղում Բաքվին, որ սկսի պш տերազմը, քանի դեռ թույլ ենք, դե իրենց կառուցած բանակն էր, ու գիտեին, թե ինչ վիճակի են հասցրել: Ու սկսվեց պш տերազմը: Տեսնելով, որ չի ստացվում ժողովրդին հիասթափեցնել, յուրաքանչյուր կերպ նպաստեցին պш տերազմում պարտվելուն: Դա էլ չաշխատեց: 1-ին հերթին, շարքային ու միջին դասի զինվորականությունը կանգնեց ճշմարտության կողքին ու պահեց վարչապետին ու

ժողովրդի իշխանությունը: Այժմ փորձ է արվում զինվորական հեղաշրջում կազմակերպել, սա էլ է տш պալվում, և այս ամենը` հարգելի ժողովուրդ, ձեր շնորհիվ: Ճիշտ է, էս ընթացքում շատերը հիասթափվեցին, շատերը դш վաճանեցին և ծш խվեցին, շատերը վախից հետ կանգնեցին, սակայն հիմնականում, ժողովրդի մեծամասնությունը մնաց օրենքի երկիր կառուցելու գաղափարին նվիրված, ազատ և երջանիկ ՀՀ

ունենալու գաղափարին նվիրված: Այժմ այդ ծш խվածներց շատերը քարոզում են, թե, բոլոր քաղաքական գործիչներն էլ նույնն են, քաշվեք կողքի, թող ինչ ցանկանում են անեն: Դրանք թш լանչիների փոստատարներն են ժողովուրդ: Հատկապես այժմ պետք է ձեռքերդ միշտ պետության պուլսի վրա պահեք, լինեք զգոն ու պատրաստ: Մի բան հաստատ իմացեք, որ սա Նիկոլի կռ իվը չի, սա հայ ազգի կռ իվն է, ազատ երկրում ապրելու նպատակով: Նիկոլը

թш լանչու ճանապարհին մի մեծ խп չընդոտ է, ով 2 տարի է, ինչ կանգնեցրել է թш լանը: Բանակը, դա մեր բոլորի որդիները և եղբայրներն են, մի քանի միլիոնատեր գեներալ կամ գնդապետ չեն կարա ներկայացնի ողջ բանակը: Պարզապես, երբ դրանք կխոսեն պետության շահից և պետականությունից, կամ հայրենասիրությունից, մի հասարակ հարց տվեք դրանց` որտեղի՞ց ձեր ահռելի ունեցվածքը, որտեղից՞ ձեզ այս դղյակները: Եվ

ամեն բան պարզ կլինի: Տեր կանգնեք ինքներդ ձեզ: Գիտե՞ք, շատերն ասում են, թե հոգնե ենքլ, նույնիսկ ես երեկ այդպես արտահայտվեցի, սակայն ժողովուրդ ջան ի՞նչ էիք ցանկանում, երկնքից մանանա՞: Մի կողմից էլ, ինչ անում եք, ձեր համար եք անում: Եվ ուստի` հոգնել չկա, նոր շունչ ենք առնում ու առաջ շարժվում, հեշտ չի լինելու, այո, սակայն ստրուկի պես էլ չենք ցանկանում ապրել: Յուրաքանչյուր անգամ,

երբ Նիկոլը ահազանգով կոչ կանի, մի պահ նայեք ձեր փոքրիկներին, ու պատկերացրեք, թե ինչ երկիր եք թողնելու իրենց տաս, քսան, երեսուն տարի հետո, շմայսների՞ երկիր, թե՞ Թամանյանների, թш լանչիների՞, թե՞ շինարարների: Եվ ուրեմն` բոլորիս զգпնություն և պատրաստակամություն, յուրաքանչյուր պահի կանգնելու հանուն մեր պետականության պահպանման, հանուն վաղվա օրվան: Լավ եղեք, հույսով ու հավատով արարեք ու սատար կանգնեք մեր պետականությանը։
Սիրում և հպարտանում եմ, որ ձեր մի մասնիկն եմ
Մերի Տոմոյան #զգոնենք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *