Գևորգ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Պետության նախագահի պաշտոնը զբաղեցնող անձն արդեն իրեն սպառել է: Ես խորին հարգանք ունեմ երկրիս Նախագահի ինստիտուտի նկատմամբ, սակայ Ձեր անձի հանդեպ հարգանքս չպահպանվեց հատկապես այս վերջին իրադարձություններից հետո: Ես և բազում անձինք չենք մոռացել 2018 թ-ի մարտի 1-ին երբ
Ազգային Ժողովը քն նարկում էր ձեր նախագահության հարցը այն ժամանակվա պատգամավոր Նիկոլ Փաշինյանի և Ազգային Ժողովի պատգամավոր Արտակ Զեյնալյանի հարցերը Ձեր քաղաքացիություն հետ կապված: Իմիջայլոց, այս հարցով կցանկանամ մեջբերել ԱԺ-ի նախկին Փոխնախագահ Արփինե Հովհաննիսյան-ի ֆեյսբուքյան գրառում Ձեր մասին «Հուսով եմ, որ Արմեն
Սարգսյանը հիշում է իր ընտրության օրը Ա. Բաբլոյանի աշխատասենյակում իմ և իր միջև տեղի ունեցած խոսակցությունը: Երբ Նիկոլ Փաշինյանը և Արտակ Զեյնալյանը վիճարկում էին իր քաղաքացիության հարցը, ես պատրաստվել էի ելույթ ունենալ` իրավական որոշ նկատառումներ ներկայացնելու նպատալով: Դրա համար երկու հարց ունեի Արմեն Սարգսյանին: Իր պատասխաններից հետո ելույթս հանեցի»։
Պարոն Սարգսյան Դուք միշտ լուռ եք, Դուք մամուլից եք տեղեկանում նոյեմբերի 9-ի խшյ տառակության մասին դա արդյոք հարիր է պետության նախագահին? Պարոն Սարգսյան մենք չենք մոռացել՝ ով է Ձեզ առաջադրել այս պաշտոնին, թե որ իշխանություն է Ձեզ առաջադրել տվյալ պաշտոնին: Պարոն Սարգսյան ի վերջո հասկացեք, որ Դուք ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ԵՔ: Հ.Գ. Հուսով եմ այսուհետ մենք Ձեզ ավելի ակտիվ աշխատանքում կտեսնենք։Գևորգ Զաքարյան