Նարեկ Մատինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Ճիշտն ասած էս թատերական շոուներից ես հոգնել եմ… Աննկարագրելի ց шվ եմ ապրում, քանզի հասկանում եմ, որ այս բոլոր «շոուների» ու «քաղաքական խաղերի» մասնակիցները և կազմակերպիչները

իրենց «ճառերի մեջ» և «բп ցաշունչ ելույթներում» հերոսների և կորցրած տարածքների մասին խոսելով նույնիսկ չեն պատկերացնում, թե ինչ արժեք ունի յուրաքանչյուր մի զп հված հերոս իր ընտանիքի ու մեր երկրի համար, և ինչ արժեք ունի նրանց шր յամբ սրբացած մեր հողի
ամեն մի նանոմետրը: Պш տերազմում պարտվելուց, հազարավոր հերոսներին և Արցախի զգալի մասը կորցնելուց հետո անտանելի է նկատել, թե ինչպես է յուրաքանչյուր քաղաքական ուժ յուրովի գլուխ գովում իրենց հանրահավաքին ավելի շատ մարդ հավաքելու հարցում… Որովհետև «ժողովուրդ» բառը չափից դուրս շատ եք անկապ առիթներով կիրառել, այն կորցրել է սեփական «արժեքը»,

էնպես, որ այն կփոխարինեմ Ազգ բառով: Կներեք, բայց պետք է հիասթափեցնեմ Ձեզ… Այսօր «Հայ Ազգը» ոչ հանրապետության հրապարակում էր, ոչ էլ Բաղրամյանում… Հայ Ազգը նստած մտածում է՝ ոնց մարսի ձեր երկու «թիմերի» կերածը ու մեր գլխին բերածը!