ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայտնի է՝ որքան մարդ է մասնակցել Նիկոլ Փաշինյանի հրավիրած երեկվա հանրահավաքին

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայտնի է՝ որքան մարդ է մասնակցել Նիկոլ Փաշինյանի հրավիրած երեկվա հանրահավաքին: 2021 թ-ի մարթփի 1-ին, Երևանի Հանրապետության հրապարակում ժամը 18։30-ից մեկնարկել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքը։

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» տեղում իրականացրել է հանրահավաքի աերпնկարահանում՝ մասնակիցների քանակը պարզելու նպատակով։ Հարկ է նշել, որ հանրահավաքի ժամով պայմանավորված՝ նկարահանումն իրականացվել է հանրահավաքի մեկնարկի ժամից

ընդամենը 24 րոպե անց՝ մթությունից խուսափելու և հետագա հաշվարկը հնարավոր դարձնելու համար։ Նկատենք, որ դրանից հետո՝ հավաքի ընթացքում, մասնակիցների քանակն զգալի ավելացել է, բայց մթության պատճառով առավել ուշ ժամի անհատական հաշվարկ իրականացնել չի հաջողվել։ Ըստ այդմ, ժամը 18։54-ին

արված աերոլուսանկարի անհատական հաշվարկի, ինչպես նաև առավել ուշ արված լուսանկարների հաշվարկի հիման վրա կարող ենք ասել, որ Հանրապետության հրապարակում հանրահավաքի մասնակիցների քանակը վստահաբար եղել է ոչ պակաս, քան 21000 և ոչ ավել, քան 25,500 մարդ։ Տեսանյութը առաջարկում ենք դիտել ստորև՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *