Բաղրամյան փողոցում пղ բացողներին մի պահանջ. «Նիկոլ դա վաճան» բուկլետների հետ զուգահեռ, գոնե… Նարին Փայլակյան

Նարին Փայլակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Էս նույնիսկ չհավատացի հաշվարկին։ Աբսուրդ է ։ Բյց աբսուրդը հրապարակած թիվը չէ ,այլ ներկայացման ձևը ։ Հարգելի «Իրազեկ քաղաքացու միավորում»,եթե Հայաստանի հրապարակի մարդկանց քանակը ներկայացրել եք «21 հազար և ոչ ավելի քան 25,500»,այսինքն

պլյուս մինուս չորս հազար հինգ մարդ ,իսկ Բաղրամյանում 5 հազար, ձեր առաջարկած տրամաբանությունով կարելի՞ է ենթադրել, որ Բաղրամյանում 5 հարյուր հոգի էր և ոչ ավել քան 5 հազարը… Իսկ առհասարակ եթե հաշվել, հաշվել ։ Եթե նկատի ունենանք, որ Հանրապետության հրապարակում մարդիկ

հավաքվել էին մեկ մարդու հրավերով «քսանմեկ հազար ,ոչ ավել քան 25,500», իսկ Բաղրամյանում «Թш լանի փրկության շարժման» 16+ քաղաքական ուժերի պահանջով` 5 հազար…ապա որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի պահանջում եմ Բաղրամյան փողոցը մաքրել ,ազատել վրանների գիշերային խրшխճանքից, դադարեցնել երգ ու պար, կեր ու խում փարթիները, վերջ տալ հավաքույթներին և քաղաքակիրթ ձեւով պատրաստվել արտահերթ ընտրությունների։ Ժողովրդավար երկիր ենք,

թե՞ չէ։ Ու մի պահանջ Բաղրամյան փողոցում пղ բացողներին. «Նիկոլ դш վաճան» բուկլետների հետ մեկտեղ, գոնե մի էջի վրա թող տպեն իրենց արած բարի ու օգտակար արարքները ի շահ բանակի և հրապարակեն ։ Գոնե 1 թերթ… Սիրով կընթերցենք։ Հ.Գ. Վրանների պահը ուժի մեջ է ։ Սահմանին դրանք շատ են անհրաժեշտ։ Խնդրում եմ, դրանք տվեք ուղարկենք ձեր(մեր)սիրելի զինվորներին։ Խնդրում եմ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *