Hraparak.am-ը գրում է. Թեեւ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց Օնիկ Գասպարյանի ազատման որոշումը, բայց, ըստ իշխանությունների, հինգշաբթի օրն իրավունքի ուժով Օնիկ Գասպարյանը կազատվի զբաղեցրած պաշտոնից։ Իշխանությունում արդեն մի քանի օր է՝ ԳՇ

նոր պետի թեկնածուներ են դիտարկում, մամուլում քննարկվում է 2 անուն՝ ԳՇ պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանի, որն այն քիչ զինվորականներից է, որ չի միացել վարչախետի հրաժարականի պահանջին, ու ՀՀ ՊՆ ռազմական վերահոսկողական ծառայության պետ Ջալալ Հարությունյանի թեկնածությունը: Բայց քիչ առաջ տեղեկացանք, որ վարչապետի ընտրությունը կարծես թե կանգ է առել
ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանի վրա, ով հարցազրույցներից մեկի ընթացքում համաձայնել էր Նիկոլ Փաշինյանի այն ձեւակերպման հետ, թե ԳՇ հայտարարությունը ռш զմական հեղաշրջման փորձ է։ Մինչդեռ Ջալալ Հարությունյանը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցի ընթացքում

իր աջակցությունն էր հայտնել բանակին՝ ասելով, որ միշտ բանակի կողքին է։ Մենք փորձեցինք Արտակ Դավթյանից պարզել՝ ստացե՞լ է արդյոք այդպիսի առաջարկ․«Ես տեղյակ չեմ»։ Ձեզ առաջարկ արե՞լ են, թե՞ ոչ․«Ես ոչ մի բանից տեղյակ չեմ»։ Եթե անեն՝ կընդունե՞ք․ «Չեմ ցանկանում ոչ մի մեկնաբանություն տալ»։ Հիշեցնենք, որ Դավթյանը 2018 թ-ի մայիսի քսանչորսից մինչև 2020
թ-ի հունիսի ութը եղել է ԳՇ պետ: Նիկոլ Փաշինյանը նրան ազատեց մեր հայտնի հրապարակումից հետո, երբ Դավթյանը կորոնավիրուսի կարանտինի օրերին տղայի հարսանիքն էր արել՝ մեծ թվով հյուրերով, երգ-երաժշտությամբ։ Դավթյանի ազատման առիթով կառավարության նիստում վարչապետն ասել էր․ «Ես ցանկանում եմ երջանկություն մաղթել բոլոր նորապսակներին ու նաև գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի որդուն և

հարսին, հույս ունենալ, որ նրանք երջանիկ ընտանիք կձևավորեն։ Ես էլի ցանկանում եմ ասել, որ որոշումները շատ հաճախ ճգնաժամային իրավիճակներում միանշանակ չեն լինում։ Սակայն գալիս ու հասնում է մի գիծ, երբ կարգապահությունը, կարգ և կանոնը արտակարգ դրության ու երկրի ղեկավարի ասածներից բխող գործողությունների ճշգրիտ ու անվերապահ կատարումը դառնում է առաջնահերթություն մնացած բոլոր հարցերի վերաբերյալ»։