Օնիկ Գասպարյանը զանգահարել է Սերժ Սարգսյանին… ՈՒՇԱԳՐԱՎ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ. «Հրապարակ»

Hraparak.am -ը գրել է. Նախօրեին Միքայել Մինասյանն ուշագրավ տեղեկություն էր հայտնել, թե «ԱԱԾ-ն մի քանի ամիս առաջ գաղտնալսել է Օնիկ Գասպարյանին և ձայնագրել Գլխավոր շտաբի պետի և 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի հեռախոսազրույցը այն

շուտով հրապարակվելու է»։ Մենք փորձեցինք ճշտել, թե ինչի մասին է խոսքը։ Պարզվում է, որ այդ խոսակցությունը եղել է դեկտեմբերին՝ Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիք մեկնելու օրերին։ Սերժ Սարգսյանին հայտնել են, որ Օնիկ Գասպարյանը՝ Փաշինյանի Սյունիք մեկնելուց

առաջ՝ դեկտեմբերի տասնինին, այցելել է Սյունիքի մարզ, որպեսզի կազմակերպի, որ դեկտեմբերի քսանմեկին կատարվելիք վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը չխոչ ընդոտեն։ Նախօրեին արդեն հայտնի էր, որ սյունեցիները Նիկոլ Փաշինյանին չեն թողնելու մարզ մտնել, հետևաբար այդ հարցը միայն ուժայինները կարող էին կարգավորել։ Այս լուրը Սերժ Սարգսյանի զարմանքն է հարուցում, որ այդ ցածր առաքելությունը ստանձնել է

ԳՇ պետը։ Երբ Գասպարյանին փոխանցում են Սերժ Սարգսյանի զարմանքը, նա թնքան է վրդ ովվում, որ ուղիղ կապով զանգում է Սերժ Սարգսյանին ու զայր ացած ասում՝ ես դրա այցի հետ կապ չունեմ, ես ո՞նց կարող եմ այդպսի բանով զբաղվել։ Եվ այնքան է զայր ացած լինում, որ նույնիսկ հш յհոյում է Նիկոլ Փաշինյանին, թե՝ ես դրա կամակատարը չեմ։ Ահա, այս խոսակցությունն է ձայնագրել ԱԱԾ-ն, որը պատրաստվում են հրապարակել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *