Նախ Օնիկ Գասպարյանը թող պատմի ՝ Մարտի 1-ից առաջ ինչու է Խաչատուրովի հետ գնացել Եղեգնաձոր, որպեսզի… փաստաբան Սեդա Սաֆարյանի ԲԱՑԱՌԻԿ հարցազրույցը
«Հայրենիքի փրկության շարժման» անդամները հանդիպել են նախագահ Արմեն Սարգսյանի հետ, խոսել են ԶՈւ Գլխավոր

շտաբի պետի ազատման որոշման շուրջ։ Այնուհետև ԳՇ հայտարարություն է տարածվել, որ Գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը մինչև ութօրյա ժամկետի լրանալը շարունակում է իր ծառայությունը հայրենիքին և ժողովրդին, հանդիսանում է ԶՈւ բարձրագույն զինվորական հրամանատարը։
Օնիկ Գասպարյանն ի՞նչ կապ ունի Մարտի մեկի գործի առնչությամբ․ «Առաջին լրատվական»- ի հարցին փաստաբան Սեդա Սաֆարյանը պատասխանեց․ «Եթե անկանում ենք պարզել, թե ինչու այս օրերին ըմբոստացավ ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը,

ապա պետք է պարզենք, թե որտեղ էր նա գտնվում 2008 թվականին ու ինչ գործունեությամբ էր զբաղվում։ Չեմ ցանկանում Օնիկ Գասպարյանի անձի բնութագիրը մի կողմ դնել, որովհետև գիտեմ, որ նա շատ հիանալի զինվորական է եղել, ու շատ ցш վում եմ, որ հայրենիքի համար
շատ բան արած՝ պш տերազմին մասնակցած և հш շմանդամություն ստացած ու Զինված ուժերում ծանրակշիռ դեր ունեցած զինվորականին կարողացան դրդել, որ նա խախտի օրենքը։ Օնիկ Գասպարյանը 2008 թ- ին ևս ծառայություն է մատուցել Ռոբերտ Քոչարյանի վարչակազմին։ Այդ ծառայությունը դրսևորվել է

նրանով, որ քր եшկան գործով առկա են ցուցմունքներ, հարցաքննվել է նաև ինքը ՝ Օնիկ Գասպարյանը։ Էն անձինք, որոնք այսօր հայտարարություն են արել և գտել են, որ Նիկոլ Փաշինյանը պետք է վարչապետի պաշտոնից հեռանա, պш տերազմի տխուր ավարտից հետո պետք է հավաքվեին ու միասին հեռանային»։
Առավել մանրամասն՝ տեսանյութում.