Օնիկ Գասպարյանը կապ է ունեցել մարտի 1-ի հետ. Դա փաստում է… Անդրանիկ Քոչարյանի ԲԱՑԱՌԻԿ հարցազրույցը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ Պաշտպանության և անվտш նգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
– Մեր զրույցը սկսենք վերջին օրերի ամենաաղմկահարույց թեմայից՝ ԳՇ հայտարարությունից. խնդիրը նո՞ր է, թե՞ հին, ու եթե հին է, ապա ինչո՞ւ է այժմ բռ նկվում։ – Խնդիրը ո՛չ նոր է, ո՛չ հին, մենք

գտնվում ենք հետպш տերազմյան շրջանում, և՛ ԳՇ-ն դեռ չի վերլուծել պш տերազմի արդյունքները, և՛ հասարակությունը շոկային վիճակից դուրս չի եկել, իսկ պш տերազմի արդեն միջնամասից մենք ականատես եղանք, թե ինչպես են տարբեր քաղաքական ուժեր բանակը ներքաշում քաղաքական գործընթացների մեջ:

Եթե հիշում եք, պш տերազմի հենց միջնամասում այսօրվա հայտնի արտախորհրդարանական ուժերի ու նրանց միասնական թեկնածուի կողմից կոչ եղավ ՀՀ-ում իշխանությունը բանակի կողմից վերցնելու մասին: Դա մի խայտառակ հայտարարություն էր, և արդեն պարզ էր, որ իրենք բանակի հետ փորձ են անում աշխատել, ու պատերազմի միջնամասում քաղաքական գործիչներից շատ-շատերը չգիտես ինչու գնացել էին Ստեփանակերտ,

այնտեղի հյուրանոցներում էին: – Ի՞նչն է բերել ձեզ այդպիսի եզրահանգման: – Իրենց հայտարարությունները, դրանք պատահական հայտարարություններ չեն ու պատահական մարդկանց կողմից չեն հնչել: Դա քաղաքական դաշտի արտախորհրդարանական ուժերի միավորի մեջ գտնվող լիդերների մի

մասի կողմից հնչած տեսակետ է եղել: Եվ այն ժամանակ միգուցե ժամանակը չէր ներում, որ հասկանայինք, թե ինչ է կատարվում ու արդյո՞ք տրամաբանված քայլ է: Պш տերազմող երկրում, ռш զմական դրության պայմաններում նման բաների դեպքում լրիվ այլ ընթացակարգ կարող էր կիրառել իշխանությունը, որը չի կիրառել: Հետագա զարգացումները ու այսօրվա զարգացումները գալիս, լրացնում են այդ ամբողջականությունը,

մենք կարող ենք հերթով շարադրել: Բնականաբար, դրանից հետո եղավ ԳՇ հայտարարությունը, որ բանակը մի՛ խառնեք քաղաքական գործընթացների մեջ, սակայն այսօր արդեն պարզ է, որ ՊՆ որոշ պաշտոնյաներ արդեն խառնված էին, որոշ գեներալների հետ ստվերային զրույցներ էին տեղի ունենում, դա ակնհայտ էր ինձ համար: – Այսինքն՝ դեռ որևէ խմորումներ տեղի են ունենում:

– Այժմ տեղի ունեցավ ԳՇ պետի հայտարարությունը՝ ԳՇ սպայակազմի մի մասի ստորագրություններով համեմված, սակայն դա արդեն քաղաքական տեքստ էր, ու դա կոչվում է, որ բանակը ռш զմական հեղաշրջման փորձի իրականացման փուլում էր գտնվում: Ինչը չստացվեց: Բանակն այսօր գերլարված վիճակում է: Չստացվեց, քանզի պաշտպանական գերատեսչությունն ունի նոր նախարար ու սպայակազմի

մեջ տեղի են ունեցել որոշակի փոփոխություններ, որոնք այս խաղից դուրս են, նոր զինվորական ոստիկանության պետ, նոր փոխնախարարներ և նախարար, որը հիանալի գիտի բանակը, նաև էն սպայակազմին, որ ստորագրել է տվյալ թղթի տակ: Հետագայում պարզվեց, որ իրենք ստորագրել են, քանզի իրենց առաջարկել էին ստորագրել, վերջ, հաջորդ քայլերը չկային: Նրանց դժգոհությունների հիմքը գալիս է նրանից, որ իրենք չեն կարողացել մեր պարտությունը վերլուծել ու հասկանալ, իսկ դա տևական պրոցես է պահանջում:

տեսախցիկների առաջ: – Եվ նրանք այժմ ազատության մեջ են, և չեք զարմանում:
– Գիտե՞ք ինչու, քանզի այս շղթայի մեջ իր մասնակցությունը ունեցավ նաև դш տական համակարգը՝ հանձին ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի: – Օնիկ Գասպարյանը կապ ունեցե՞լ է Մարտի մեկի հետ: – Այո՛, նրա մասնակցության մասին շատ փաստարկված խոսել է Սեդա Սաֆարյանը: Նաև հայտարարությունը ստորագրած գեներալներից առնվազն 2-ն են մասնակից եղել:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *