Նպատակ չունեի սա գրելու, բայց այսօրվա դեպքից հետո ուղակի պարտավոր եմ գրել… Նարե Ղազարյանի ԿԱՐԵՎՈՐ գրառումը

Նարե Ղազարյանը գրել է.
Նպատակ չունեի սա գրելու, սակայն էսօրվա թուրքերի տարածած <վիդեոյից> հետո պարզապես պարտավոր եմ գրել։ Երեկ Շիկահողից- Կապան գնալու ճանապարհին նկատեցի,

որ պաստառը որը յուրաքանչյուր օր հսկվում է ռուս խաղաղապահների կողմից, մնացել էր առանց նրանց հսկողության, իսկ պաստառի հենց դիմացին, ճանապարհի վերևի հատվածում կանգնած է զի նվшծ թշ նшմին ու հսկում է ճանապարհը,որով անցնում ենք մենք։ Չգիտեմ քանի ժամ է

ճանապարհը մնացել առանց խաղաղապահների հսկողության, վերդարձիս ռուսները տեղում էին։Ես խաղաղապահներին բան չունեմ ասելու, նրանք երևի ցանկացած պահի կարող են տեղափոխվել։ Այժմ հարց իշխանությանը. Ինչ է լինելու մեր հետ,եթե ռուսները պաստառի հատվածի ճանապարհը հաճախակի լքեն անորոշ ժամանակով? Իբրև հրш տապ զե նքի օրենք եք մշակում. երբ է այդ օրենքը ուժի մեջ մտնելու?,որ գոնե

կարողանանք զի նվել և ընդհանրապես մենք իրավունք ունենք իմանալու մեր ապագան? Եթե Աստված չանի գյուղացիների հետ որևէ բան պատահի, ողջ պատասխանատվությունը կրելու է Հայաստանի Հանրապետության իշխանությունը։ Եվ չհամարձակվեք ասել, որ նախկիններն են մե ղшվոր։ Մեզ ընդհանրապես հետաքրքիր չի ով’ է մե ղшվոր ով’ անմեղ։ Փաստացի ինչ կատարվում է, ձեր օրոք է կատարվում:Մեր անորոշության պատասխանատուն դուք էք…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *