Մարտի հինգին մեկնարկել էր Հռոմի կաթոլիկ եկեղեցու ղեկավար Ֆրանցիսկոս Պապի հովվապետական այցն Իրաք։ Պապը եղել է Էրբիլում ու հանդիպում ունեցել Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավար շրջանի ղեկավարության հետ: Այս մասին Հաղորդում է «Էրմենիհաբեր»-ը: Իրաքյան Քուրդիստանի ղեկավարության

կողմից Հռոմի պապին նվիրված նամականիշով шղմ կահարույց գեղաթերթիկ է մարվել: Տվյալ նամականիշի վրա պատկերված է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, իսկ գլխավերևում՝ «Մեծ Քուրդիստան» աշխարհաքաղաքական նախագծի քարտեզներից մեկը: Հիշյալ քարտեզում ընդգրկված են ներկայիս Թուրքիայի Հանրապետության
հարավային և հարավ-արևելյան նահանգները, որոնց զգալի հատվածը պատմական Հայաստանի տարածքներն են: Նամականիշի վրա պատկերված են Հաթայ, Շանլըուրֆա, Մարդին, Մալաթիա, Հաքքարի, Քահրամանմարաշ, Սիվաս (Սեբաստիա), Դիարբեքիր, Մուշ, Էրզրում, Էրզինջան (Երզնկա), Կարս, Վան Աղրը և այլ

նահանգները: Նշենք, որ տվյալ քարտեզը հիu տերիայի ալիք է բարձրացրել թուրք ազգայնական շրջանակներում, թուրքական մամուլում, ինչպես նաև քննարկման առարկա դարձել սոցհարթակներում։ Թուրքական լրատվամիջոցները գրում են, որ Էրբիլի իշխանությունները փաստորեն իրականացնում են Թուրքիայում шհшբ եկչականն
համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» քարոզչությունը: Որոշ լրատվամիջոցներ էլ միջադեպը բնութագրել են իբրև uш դրանք: Թեմային արձագանքել է Թուրքիայում իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցության մամուլի խոսնակ Օմեր Չելիքը: Նա հայտնել է, որ տվյալ քարտեզները ժամանակ առ ժամանակ պատրաստվում ու տարածվում են տարբեր շրջանակների կողմից:

«Տեսանք խն դրn առարկա քարտեզը: Այդ ամենը unւտ է և կե ղծ: Նախկինում նման քարտեզ Ֆրանսիայում էլ էր հայտնվել: Երբեմն դա անում է նաև ՀՀ-ն: Մենք կարծում ենք, որ որոշ շրջանակների մտքում Թուրքիայի դեմ թշ նամանք հш րուցող ինչ-որ բաներ կան»: Նշենք, որ Ֆրանցիսկոս պապը Հռոմի կաթոլիկ եկեղեցու 1-ին ղեկավարն է, որն այցելել է այդ մերձավորարևելյան երկիր: