2018թ։ Սերժը գնաց, բայց ՀՀԿ-ն հրաժարական չտվեց. Ծրագիրը այլ էր… Հայկ Մանասյանի վերլուծությունը

Հայկ Մանասյանը գրել է.
2018թ։ Սերժը գնաց, սակայն ՀՀԿ-ն հրաժարական չտվեց և ԱԺ-ում մնաց Նիկոլ ընտրելու։ Մնացին Նիկոլին վարչապետ նշանակելու համար։ Սակայն կարող էին չէ՞ հրաժարական տալ, թքել և գնալ։ ,,Հեղափոխություն,, օպերացիայի օտարալեզու հեղինակները հիանալի

գիտակցում էին, որ եթե ՀՀԿ-ական ու Դաշնակ ԱԺ-ն հրաժարական տա, ապա հեղափոխական ալիքը կբերի ԱԺ-ի նոր ընտրություններ, որտեղ կարող էին պատգամավոր դառնալ տարբեր ուժերից տարբեր գործիչներ, իրպես ժողովրդի ծոցից ելած։ Բայց ծրագիրը այլ էր, ժողովրդական ուժերը և գործիչները պետք է մնային մարգինալացված,

իսկ քաղաքական մենաշնորհը պիտի տրվեր արդեն փորձված տու ֆտեքի, մի քանի խш մաճիկ կուսակցապետերով։ Դրա համար նախ ՀՀԿ-Բարգավաճ-Լուսավոր-Դաշնակ խորհրդարանը վարչապետ բերեց Նիկոլին, և Սերժի հրաժարականից միայն ութ ամիս հետո նշանակվեցին նոր ընտրություններ՝ Մուկուչյանի թամադայությամբ։
Այժմ էլ, երբ հասունացել

են ԱԺ-ի արտահերթ ընտրություններ, և ժողովուրդը շանս է ստացել իր իսկական ընտրյալներին ճանապարհելու դեպի գերագույն խորհուրդ, բանեցվում է հին մուտիլովկեն՝ Ընդիմությունը ցանկանում է, որ իշխանական լծш կները իրենց հանձնեն գործող տпւ ֆտեքի հավաքածուն,

առանց ընտրությունների, հենց այնպես, ինչպես 2018թվականիի մայիսին իրենք հանձնեցին իշխանությունը Նիկոլին։ Հասկանու՞մ եք։
Եվ ինչպես էն ժամանակ, այնպես էլ այժմ, ժողովրդի անունից խոսելով հարյուր ութսուն աստիճան հակառակն են անում, քան պահանջում է դեմոկրատիան և պառլամենտարիզմը։
Հասկանու՞մ եք։ Եթե անհրաժեշտություն կա հրաժարական պահանջելու, ապա Պառլամենտական երկրում վարչապետն ու՞մ շունն է։ Հրաժարական պիտի տա Ազգային Ժողովը։

Վարչապետն ինքստինքյան փոխվում է նոր ԱԺ ձևավորվելով։
Հասկանու՞մ եք։ Վարչապետի հրաժարականը այսօր պահանջողները հակասահմանադրական աճպարարներ են, ովքեր իրենց չորացած ձեռքով են ընտրել Փաշինյանին վարչապետ, 2018թվականի մայիսին ԱԺ-ում։ Նման իշխանափոխությունը հակասահմանադրական է, մարդիկ։ ՀՀ-ում իշխանափոխություն կարող է լինել 1 վայրում, և այդ վայրը ԱԺ պատգամավորներին որոշող ընտրատարածքներն են։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *