Irakanum.am-ը գրել է.
Աշոտ Փաշինյանն աշխատանքի կանցնի
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը, որոշել է աշխատանք գտնել։ Այս մասին փոխանցում են Irakanum.am-ի աղբյուրները։ Ըստ մեզ հասած տեղեկությունների՝

Աշոտ Փաշինյանը ցանկություն է հայտնել աշխատանքի անցնել «Նոր տուն» խանութների ցանցում՝ սպասարկման բաժնում։ Սա արվում է նրա համար, որ Հայաստանի Հանրապետության «հպարտ» քաղաքացիներին ցույց տան, թե իրենց զավակը հավասար է բոլորին,
պետական պաշտոնի չի նշանակվում, չնայած որ և քայլել է և ի տարբերություն իշխանական տարբեր տրամաչափի չինովնիկների, ծառայել է բանակում։ Irakanum.am-ը փորձեց պարզաբանում ստանալ «Նոր տուն» խանութների ցանցից, որը գրանցված է «Բարսիս» ՍՊԸ-ի ներքո, բայց

կայքում նշված հեռախոսահամարն և թեժ գիծ կատարված մեր զանգերը մնացին անպատասխան։ Նշենք, որ Աշոտ Փաշինյանը, ով նախորդ տարի ամռանն էր բանակից զորացրվել, վերջին շրջանում հայտնվեց հասարակական ուշադրության կենտրոնում իր հագուստի պատճառով։