ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ…Մարտի 11-ին և 12-ին եղանակային պայմանների կտրուկ փոփոխություն… Գագիկ Սուրենյանը զգուշացնում է

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ… Մարտի 11-ին և 12-ին եղանակային պայմանների կտրուկ փոփոխություն… Գագիկ Սուրենյանը զգուշացնում է
Վարորդներին հորդորում ենք ցուցաբերել զգոնություն: Նախ նշենք, որ վերջին օրերին եղանակային պայմանները բարենպաստ էին, բայց Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր

էջում գրառում է կատարել, որտեղ մասնավորապես ասվում է հետևյալը. Ուշադրություն Մարտի տասնմեկին և տասներկուսին հանրապետությունը գտնվելու է հզոր ցիկլոնի ազդեցության գոտում։ Մարտի տասնմեկին լեռնային և նախալեռնային գոտիներում, մարտի տասներկուսին հանրապետության ողջ

տարածքում սպասվում է ձյուն, առանձին տեղերում ինտենսիվ, լեռնային մարզերում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Հանրապետության կենտրոնական լեռնային ու նախալեռնային շրջաններում մարտի տասնմեկին, տասներկուսին սպասվում է ձյան ծածկի ավելացում քառասունից հիսուն սանտիմետրով։

Մարտի լույս տասներեքի գիշերը ու առավոտյան եղանակի պարզեցմամբ ու ջերմաստիճանի կտրուկ անկմամբ պայմանավորված հանրապետության գրեթե բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց. վարորդներին հորդորում ենք ցուցաբերել զգոնություն: ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *