Էդմոն Մարուքյանը գրել է.
“Greek Times”- ը զգուշացնում է, որ Ադրբեջանը Թուրքիայի հետ համատեղ պատրաստվում են նոր պш տերազմի, այս անգամ՝ ընդդեմ ՀՀ-ի՝ նպատակ ունենալով “հետ վերադարձնել պատմական Զանգեզուրը”։ Հոդվածում հղում է կատարվում Ալիևի՝ վերջին տնտեսական
կոնֆերանսի ընթացքում հնչեցրած ելույթին` էն մասին, որ «նոր տրանսպորտային միջանցք է պետք անցնի Ադրբեջանի պատմական տարածք՝ Զանգեզուրի միջոցով, որը կապող օղակ է հանդիսանալու Ադրբեջանի, Նախիջևանի Ինքնավար Հանրապետության ու Թուրքիայի միջև։ Greek Times-ը ներկայացնում է մի քանի

փաստարկներ` հիմնավորելու նպատակով կանխատեսվող պш տերազմի մասին լուրերը, մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետության օդային սահմանին թուրքական 737AEW & C բոյինգի հայտնվելը CENAH01 կոդի տակ (այս նույն կոդը օգտագործվել էր 2020 թ-ի Արցախյան պш տերազմի ժամանակ), Թուրքիայի կողմից
ռш զմական սш դրանքների նախաձեռնումը Դոնբասում Ուկրաինայի, իսկ Հայաստանում Ադրբեջանի միջոցով՝ նպատակ ունենալով տվյալ տարածաշրջաններում հասնել ՌԴ-ի ազդեցության սահմանափակման։ Ըստ “Greek Times”-ի ունեցած տեղեկությունների` Ադրբեջանի իշխանություններն իրականացնում են պահեստազորայինների հավաքագրում, իսկ թուրք-ադրբեջանական զп րքերն անցկացնում են զп րավարժություններ

Հայաստանի սահմաններին։ Ցանկանում եմ տեղեկացնել, որ “Greek Times”-ն այսօրինակ կանխատեսումներ էր իրականացրել նաև 2020 թ-ի սեպտեմբերի քսանհինգին՝ հայտնելով սիրիացի ահш բեկիչներին Ադրբեջան փոխադրելու մասին։ Սյունիքի մարզի անվտш նգային խնդիրներին, դրանց հաղթահարմանը ու/կամ չեզոքացմանն անդրադարձել եմ դեռ նախորդ տարվա
դեկտեմբեր ամսին։ Հենց տվյալ համատեքստում էի կարևորել Ռուսաստանի հետ բանակցությունների նախաձեռնումը՝ օր առաջ Սյունիքի մարզում ռուսական ռш զմաբազա տեղակայելու նպատակով։ Առաջարկս արդիական է հատկապես այժմ, երբ տարբեր տեղական ու միջազգային աղբյուրներից ստացվում են տեղեկություներ նոր պш տերազմի սպш ռնալիքի վերաբերյալ։

Ռուսական ռш զմաբազայի տեղակայման հիմնահարցը չի կարող Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգից անջատ դիտարկվել։ Այն ենթադրում է Հայաստան-Ռուսաստն դաշնակցային-ռш զմավարական հարաբերությունների դուրսբերում որակապես նոր փուլ, որտեղ փոխվստահությունը կսահմանվի որպես առաջնային սկզբունք։ Տարածաշրջանային զարգացումների համատեքստում ՌԴ-ի հետ դաշնակցային հարաբերությունների “ռեաբիլիտացիան” չունի որևիցե այլընտրանք։ Մենք կարիք ունենք լինելու իրատես.
այժմյան հումանիտար ու ռш զմաքաղաքական խնդիրների հաշվառման տեսանկյունից ՀՀ-ն ինքնուրույն չի կարող դիմագրավել նոր պш տերազմի սպш ռնալիքին։ Հետևաբար, այլևս վայրկյան առաջ մենք կարիք ունենք հանրային լայն կոնսп լիդացիայի` մեր երկրի առաջ ծառացած գոյաբանական մш րտահրավերներին դիմագրավելու համար։ Ես հորդորում եմ բոլոր կողմերին վայրկյան առաջ դուրս գալ

“шտ ելության ու թշ նшմանքի” այս արш տավոր շղթայից, դրսևորել խոհեմություն ու իմաստնություն, գործադրել հնարավոր ու անհնարին բոլոր ջանքերը կանխատեսվող պш տերազմի սպш ռնալիքը չեզոքացնելու համար։ Այլապես, ըստ ձևավորված “ավանդույթի”, այս անգամ սև և սպիտակ պիտակավորումները վտш նգելու են ՀՀ գոյությունը։