Լոս Անջելեսում որքան հաջողակ քյաբաբնոցի տեր կա, կամ Նիժնի Պսկովում ասֆալտի պռարաբ, թանկանոց կոստյումն հագնում գալիս է ստեղ ու… Վահրամ Թոքմաջյանը՝ «բարեգործների» մասին

Վահրամ Թոքմաջյանը գրում է. Առասարակ, եթե ես լինեի էս երկրում որոշում կայացնող, ապա կարգելեի հրապարակային մանր-մունր բարեգործությունը։ Բարեգործություն ես ցանկանում անել, գնա կարիքավորին գտի, անհատապես տուր, ռադդ քաշի քո գործին։ Թե չէ ստացվում է,

որ Լոս Անջելեսում ինչքան հաջողակ քյաբաբնոցի տեր կա, կամ Նիժնի Պսկովում ասֆալտի պռшրաբ, թանկանոց կոստյումն հագնում գալիս է ստեղ ու երկիրը որբ էրեխու տեղ
դրած, մի հատ շահագործումից դուրս եկած Պազիկ նվիրում բանակին։

Գնաաացց… դոշին էլ «Մեսրոպ Մաշտոց», «Գրիգոր Նարեկացի», «Մարշալ Բաղրամյան»… ինչ հարմար մեդալ ճարում ճպցնում են։ Բա որ Մաշտոցը մի օր հելնի ու հարց տա ոսկեղենիկ հայերենով. -Այ ծնողաեթմիշներ, էդ ամբողջ աշխարհ

ման եկա, ձեզ տառ տվեցի, որ անունս արժող-չարժողի դոշին դակեք, ինքն էլ լավ զգա՞ Ռաստովի նատաշների քյոսա տափաստանային բդերում ։ Ի՞նչ ենք պատասխան տալու։ Հերիք է պետությանը որպես բոմժ և որբ վերաբերվենք։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *