ՀՀ ԱԺ պատգամավորների կենսագրությունները ուսումնասիրելով, պարզեցի, որ… Հայկ Դեմոյանի ԿԱՐԵՎՈՐ գրառումը

Հայկ Դեմոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որտեղ մասնավորապես ասվում է հետևյալը.
ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԻՏԱՐԿՈՒՄ: ՀՀ ԱԺ պատգամավորների կենսագրությունները ուսումնասիրելով, պարզեցի, որ «Իմ քայլը» խմբակցությունից հայրենի խորհրդարանում ունենք 6

պատմական գիտությունների թեկնածուներ ու 1 պատմական գիտությունների դոկտոր։ Նրանց մեծ մասին, այդ թվում՝ Ազգային Ժողովի խոսնակ, պատմական գիտությունների թեկնածու Արարատ Միրզոյանին, ճանաչում եմ անձամբ։

Արարատ Միրզոյանին, Միքայել Զոլյանին, Շիրակ Թորոսյանին, Հովհաննես Հովհաննիսյանին, Նարեկ Մկրտչյանին, Վաղարշակ Հակոբյանին, Տաթևիկ Հայրապետյանին, ինչպես նաև «Իմ քայլը» խմբակցությունը լքած Գոռ Գևորգյանին, հրավիրում եմ գիտական, կրկնում եմ, գիտական, այլ ոչ թե քաղաքական, քննարկում- բանավեճի՝ տվյալ հարցերի շուրջ․

– Պատմական պատախանատվության գիտակցումը․ ՀՀ-ի և հայ ազգի պատմության անցյալի և ներկայի զուգահեռներ
– Հայաստանի Հանրապետության Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների պատմականության մասնագիտական վերլուծություն և գնահատական
– Պատմությունը ու անհատը ՝ ճակատագրական որոշումներ և հետևանքներ
Հայկ Դեմոյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *