Aniarc.am-ը գրում է. Շուշի, Մեղրիով միջանցք և Նախիջևան՝ Քոչարյան-Տրուբնիկով հանդիպումից. հուլիսի 10 2001թ. 2000-2001 թթ, երբ բանակցում էին Ռոբերտ Քոչարյանն ու Հեյդար Ալիևը, նորից քննարկման թեմա եղավ Լաչինի միջանցքի հարցը։ Երևանը պահանջում էր, որ Լաչինի միջանցքը ունենա նույն կարգավիճակը,

ինչ ԱՀ-ն, այսինքն՝ Ադրբեջանի կազմից դուրս։ Այդ ժամանակ Ալիևը առաջարկեց միջանցք տրամադրել, որ Ադրբեջանը կապվի Նախիջևանի հետ և ունենա նույն կարգավիճակը, ինչ Լաչինի միջանցքը։ Դրանից, բացի Ալիևը պահանջում էր, որ Ադրբեջանը միջանցք ստանա դեպի Շուշի, որտեղ պետք է վերադառնային
ադրբեջանցի փախստականները: 2001 թ-ի հուլիսի 10-ին ՌԴ-ի արտգործնախարարի տեղակալ Վյաչեսլավ Տրուբնիկովը Երևանում նախագահ Ռոբերտ Քոչարյանի և հայ պաշտոնյաների հետ զրույցի ժամանակ նշում էր, որ հարկավոր է կենտրոնանալ 3 հիմնական հարցերի վրա․ 1. ադրբեջանցի փш խստականների

վերադարձ Շուշի, 2. Շուշիի հետ Ադրբեջանի կապը, 3. Ադրբեջանի ելքը Նախիջևան՝ Մեղրիով։ Ինչպես նաև Թաթուլ Հակոբյանը նույնպես Խոսելով այս մասին՝ ասել է հետևյալը. Իմ ձեռքում կա մի փաստաթուղթ Ռոբերտ Քոչարյանի ու Վյաչեսլավ Տրուբնիկովի բանակցություններից, որտեղ ասվում ՝ թե Շուշիի հարցը ինչպես է լուծվում.
Տեսանյութը՝ ստորև.