«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի ՝ կիրակի օրը Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ առավոտյան եղել է Արագածոտնի մարզի Օհանավան համայնքում: Վարչապետ Փաշինյանը եղել է Հովանավանքի Սուրբ Կարապետ եկեղեցում:

Ըստ Մեր աղբյուրների փոխանցման՝ եկեղեցու բակում օհանավանցիները մոտեցել են վարչապետին և իր տիկնոջը, տարբեր հարցեր են հնչեցրել, անգամ տուն են հրավիրել նրանց: Ականատեսների վկայությամբ՝ վարչապետը երկար ժամանակ զրուցել է նրանց հետ, բարձրաձայնված հարցերին պատասխանել ու հեռացել:
Կիրակի օրը՝ ցերեկը, Ազգային Ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների ու ՀՀ վարչապետի միջեւ տեղի ունեցած հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը պատմել է Օհանավանի ջերմ ընդունելության մասին նրանց: Ըստ մեր տեղեկությունների՝ վարչապետը թիմակիցներին ասել է, թե ինքը մարզեր կատարած այցի ընթացքում ջերմ ընդունելության է արժանանում, տեսնում է նա, որ խնդիր չունեն: Ավելին՝ Փաշինյանը նշել է, որ առաջիկայում ինքը շատ առավել
![]()
ակտիվ է մարզեր այցելելու, և ներկայացնելու են կադրերով, թե ինչպես են տարբեր համայնքներում իրեն ընդունում: «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Արագածոտնի մարզի Օհանավան համայնքի ղեկավար Էդգար Հայրապետյանի հետ, որը հաստատեց վարչապետի այցը համայնքի եկեղեցի: Գյուղապետը նշեց, որ դա պաշտոնական այց չի եղել, բայց եկեղեցու բակում բնակիչները զրուցել եւ քննարկում են ունեցել վարչապետի հետ>: