Կարևոր տեղեկություն երեխա ունեցող ընտանիքների համար , ովքեր ուզում են ձեռք բերել բնակարան

Դիմողների թվի կտրուկ աճով պայմանավորված՝ երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2020-2023 թվականների ծրագրերի համար հատկացված ֆինանսական միջոցները կհամալրվեն․ Կառավարությունն այսօր

հաստատել է նախագիծը։ Ծրագրերի շրջանակում մարտի ինի դրությամբ՝ աջակցություն է ստացել վեց հարյուր շահառու, փոխանցված ընդհանուր դրամական միջոցները՝ շուրջ 469 միլիոն դրամ։ Հիշեցնենք, որ երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության

պետական աջակցության ծրագրերն ուղղված են հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերող (բերած) կամ անհատական բնակելի տուն կառուցելու համար հիփոթեքային վարկ ստացած շահառուներին։ 1-ին ծրագրի շրջանակում՝ միանվագ դրամական աջակցություն է տրվում մարզային բնակավայրերում հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերելու կամ անհատական

բնակելի տուն կառուցելու նպատակով։ 2-րդ ծրագրով՝ հիփпթեքով բնակարան ձեռք բերող շահшռուին տրամադրվում է դրամական աջակցություն՝ կանխավճարի ապահովագրության տարեկան ապահովագրական վճարն իրականացնելու նպատակով։ Մյուս ծրագրով՝ հիփոթեքային վարկ մարող ընտանիքում երեխա ծնվելու պարագայում՝ ընտանիքին տրվում է միանվագ դրամական աջակցություն։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *