Մենք չէինք կարող թույլ տալ հայերի հաղթանակը Արցախում, քանզի… Սերգեյ Կուրղինյանի ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ հայտարարությունը

‼«Մենք չէինք կարող թույլ տալ հայերի հաղթանակը Արցախում, այլապես կկորցնեինք Կովկասը, հետո ողջ Ռուսաստանը»՝ օրերս հայտարարել է հայ ժողովրդին, իր բառերով՝ «այնուամենայնիվ առնչվող» Սերգեյ Կուրղինյանը:
«lragir.am»-ը գրում է՝ ՌԴ-ի հայկական ազգանուններով գործիչները ու Հայաստանի ուղղությամբ Կրեմլի քաղաքական

մշակումներին մասնակից «հայամետ» գործիչները նրա համար են, որ հայերին մատչելի բացատրեն հայ-ռուսական հարաբերությունների էությունը: Դա չափազանց կարեւոր է, քանզի հայկական քաղաքական դասի գերակշիռ մասի ռուսահպատակությունը երբեմն

ավելորդ խնդիրներ է առաջացնում Կրեմլի համար: Օրինակ, տվյալ շրջանակներն այնքան էին խճճվել պատերազմ 2020թվականին ՌԴ-ին արդարացնելու հարցում, որ Կրեմլը հայտնվել էր հիմարի դերում, եւ հայ ազգի մեկ այլ բարեկամ՝ Կոնստանտին Զատուլինը, ստիպված էր հայտարարել, որ պш տերազմը նախաձեռնել եւ

իրականացրել է ՌԴ-ն: Դե, իսկ Կրեմլի խորհրդական Վադիմ Եվսեեւն առավել հեռուն էր գնացել՝ «Եթե [թուրքերի դեմ հայերը] դիմեն այլոց օգնության, կստանան նոր պш տերազմ ու նոր պш րտություն»: Բազմաթիվ այլ մեջբերումներ կարելի է անել, բայց այս 3-ն էլ բավարար է հասկանալու համար ընդհանուր պատկերը, որից էլ հասկանալի են դառնում «մանրուքները», թեեւ հայկական քաղաքական դասը գերադասում է փորփրել հենց այդ մանրուքները, ընկնելով անհեթեթությունների մեջ: Իսկ ընդհանուր պատկերը

ակսպիսին է՝ հայկական անկախ պետականությունը Մոսկվայում ընկալվում է որպես սպш ռնալիք, ինչպես 20-րդ դարասկզբին, որի ռш զմա-քաղաքական հաղթանակը և սոցիալ-տնտեսական զարգացումն անթույլատրելի է: Վերջին շրջանում Բաքվի «անկախ» փորձագետները զարգացնում են էն թեզը, որ Ալիեւը ճիշտ է արել, որ չի գնացել մինչեւ վերջ ու համաձայնել է ռուս խաղաղապահների մուտքին, քանզի հակառակ դեպքում լուրջ խնդիրներ կառաջանային միջազգային

ասպարեզում: Տվյալ թեզը բնականաբար ուղղված է նախեւառաջ Ալիեւի հանդեպ ներքին քննադատություններին, մյուս կողմից այն արտահայտում է իրականությունը: Պուտինը փրկել է Ադրբեջանը, սակայն ոչ միայն այդ մասով, այլեւ պш տերազմի ողջ ընթացքի: Ռուս խաղաղապահների ներկայությունը ԼՂ-ում ստատուս-քվոն եւ ռուս-թուրքական համաձայնությունների իրականացումը երաշխավորելու նպատակով է, չեզոքացնելով հայերի ցանկացած նախաձեռնություն ր պահանջ: Զուր չէ, որ խաղաղապահները ԼՂ-ում չունեն որեւիցե մանդատ՝ ոչ միջազգային, ոչ էլ Բաքվի

(Պուտին՝ Ղարաբաղն Ադրբեջանի տարածք է): Դա հնարավորություն է տալիս զերծ մնալ հայերի հանդեպ որեւիցե պարտավորություններից, որոնք, ըստ Պեսկովի՝ լրացուցիչ գլխացավանք են: Ընդհանուր պատկերը հասկանալը կարեւոր է զարգացումների հետագա ընթացքը, կոմունիկացիաների այսպես կոչված ապաշրջափակման, ՀՀ-ում ռուսական զп րքի տեղաշարժի տրամաբանությունը հասկանալու, համապատասխան քաղաքականություն մշակելու եւ դիմադրելու համար:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *