Վազգեն Մանուկյանն աննախանձելի վիճակում է, ՓՐԿԻՉՆԵՐԸ նրան չխնայեցին, նրա ձեռքով ջուր պղտորեցին, որպեսզի… Ստյոպա Սաֆարյան

Ստյոպա Սաֆարյանը գրել է.
Փրկիչները Վազգեն Մանուկյանին չխնայեցին, դրեցին օր ծերություն խայտառակեցին, նրա ձեռքերով ջուր պղտորեցին, որպեսզի ձուկ բռնեին, չստացվեց, այժմ կատարյալ մենակ են թողել փլատակների տակ, իրենք իրենց են “փրկում”

էդ шվե րակներից, ընտրության գնալով։ Իսկ Վազգեն Մանուկյանին իրենք էին պարտադրում ոչ մի բանի չհամաձայնել և գնալ զի նված шպ ստամբության։ Միամիտ է պետք լինել հավատալու համար, թե մի տեղ, որտեղ կան Քոչարյան և Սարգսյան, որոշումներ ընդունողը Վազգեն

Մանուկյանն է։ Այժմ սեփական պարտությունը թողել են նրա վրա, իրենք գնում են “կրելու”, ինչպես որ հեծնեցին բազում հայորդիների Արցախյան հաղթանակը, փորձելով իրենց համար նոր’ “գլխավոր հերոսի” կենսագրություն գրել, որին հավատացող խոշոր հաշվով չկա։ Այժմ Վազգեն Մանուկյանն աննախանձելի վիճակում է’ լքված, միայնակ։ Օրեր անց առավել լավ կզգա էդ դառնությունը, երբ յուրաքանչյուրն իր

փաթեթը հանի էնտեղից… Ի դեպ, էս աշխարհում չկա մի հայ, որի անկումից ես ուրախանամ։ էս էժան, հակապետական շոույում իսպառ վш րկաբեկեցին Վազգեն Մանուկյանին և Օնիկ Գասպարյանին: Ահա թե ինչ է նշանակում տրվել երկրորդին և երրորդին… Վճարում ես շատ շատ թանկ։ Եվ թող սա ամեն մեկը օղ անի իր ականջին, եթե չի ուզում խп րտակվել…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *