Եռաբլուրում երեկ մի առեղծվածային դեպքի ականատես եղանք բոլորս․․ Երբ հավաքվել էինք բոլորս, մերոնցից ուզեցան մինչև տղերքի մոտ գնալ, բայց… Կարեն Հովհաննիսյանի հուզիչ գրառումը

Կարեն Հովհաննիսյանը գրում է. Երեկ Եռաբլուրում մի առեղծվածային դեպքի ականատես եղանք բոլորս․․ Երբ հավաքվել էինք բոլորս, մերոնցից ուզեցան մինչև տղերքի մոտ գնալը «Հայոց Հզոր Բանակ» ծրագրին փող փոխանցել առձեռն։ Ցուցակը գրելու նպատակով թուղթ էր պետք․․ Դպրոցից ուղիղ Եռաբլուր եկած Դուշման Վարդանի

քույրը՝ հարգելի Արմինեն, իսկույն սկսեց իր պայուսակը քրքրել և որտեղից որտեղ Եռաբլուրում քամի բարձրացավ։ Երեխաների գրած շարադրությունները ցրիվ եկան Եռաբլուրով մեկ։ — Վայ, վայ, երեխեքիս թեմատիկները, շարադրությունները,- ասելով

Արմինեն սկսեց վազել և հավաքել, դե մենք էլ՝ իր հետևից։ Միայն 1 շարադրություն կեղտոտվեց, ց եխոտվեց, որն էլ պատճառ եղավ, որ այն Արմինեն բարձրաձայն ընթերցի մեզ համար։ Հենց Եռաբլուրում, 5-րդ դասարանի աշակերտ Աղվան Ավետիսյանի «Երջանիկ արև»

շարադրությունն ընթերցվեց․․․ «Մի օր լուսինը ասաց արևին, որ ինքն է զբաղեցնելու արևի տեղը։ Արևը զիջեց իր տեղը լուսինին։ Սակայն հաջորդ օրը նկատեց, որ ամբողջովին անհետացել են երկրի գույները։ Եվ լուսինը լիարժեք չէր ջերմացնում և լուսավորում մարդկանց ու բնությանը։ Իսկ մարդիկ իրենց հերթին սկսեցին բп ղոքել ,

սակայն արևը փորձեց կրկին վերադառնալ։ Արևը դիմանում էր փոթորիկին և ցրտին, անհավատալի էր, սակայն արևը սկսեց ձմռանն էլ ջերմացնել։ Արևն էնքան ջերմացրեց, որ հետ եկան երկրի գույները , իսկ հետո արևը նայեց մարդկանց, բոլորը երջանիկ էին կարծես։ Արևի շողերը սեր,

ջերմություն ու հոգատարություն բերեցին։ Իր աշխատանքից գոհ արևը երջանիկ էր » ։ Չի կարող, ոչ մի բան պատահական լինել էս կյանքում․․․ Եռաբլուրի Արևներն ամեն բան արել են, որ մեր Հայրենիքի գույները չխաթարվեն, իրենց շողերով մենք մեր Հայրենիքի գույները վերականգնելու ենք․․․

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *