«Հիդրոօդերևոպթաբանության ու մոնիթորինգի կենտրոն HMC»-ը գրում է. Ինչո՞ւ են էս տարվա մարտ ամսին հաճախակի նկատվում ցուրտ օդային հոսանքների ներ խուժումներ։ 2021թվականի մարտը աչքի է ընկնում առավել ընդգծված եղանակակլիմայական պայմանների փոփոխություններով, որոնց

պատճառն էլ հյուսիս-արևմուտքից նկատվող հաճախակի ցուրտ օդային հոսանքների ներ խուժումներն են։ Այդ երևույթի հիմնական պատճառը ՌԴ եվրոպական տարածքում էս տարի դիտված խիստ ցուրտ ձմեռն է: Ներկա պահին ևս Ռուսաստանի եվրոպական տարածքում և Եվրոպայում օդի ջերմաստիճանը
կլիմայական նորմայից ցածր է հինգից վեց աստիճանով, կա կայուն ձնածածկույթ, որը նպաստում է արկտիկական ցուրտ օդային զանգվածների հարավ տեղաշարժվելու ընթացքում քիչ տրանսֆորմացվելուն։ Այսօր նույնպես ՀՀ տարածքը գտնվում է հյուսիս-արևմուտքից ներ խուժած ցուրտ ճակատի ազդեցության գոտում, լեռնային և նախալեռնային շրջաններում տեղացել է ձյուն, օդի ջերմաստիճանը երեկվա հետ համեմատած նվազել է 5-ից 6 աստիճանով։ Առաջիկա օրերին եղանակի անկայուն ռեժիմը պահպանվելու է,

որը մասնավորապես նկատելի կլինի մարտի 23-ից հետո, Միջերկրական ծովից հզոր ցիկլոնի ներթափանցման արդյունքում։ #ՀՄԿ #HMC Գագիկ Սուրենյանը կիսվելով այս նյութով՝ գրել է. Առաջիկա օրերին եղանակի անկայուն ռեժիմը պահպանվելու է, որը մասնավորապես նկատելի կլինի մարտի 23-ից հետո, Միջերկրական ծովից հզոր ցիկլոնի ներթափանցման արդյունքում։