Թուրքիայի, ավելի ճիշտ՝ Էրդողանի ձեռքերը գնալով երկարում են։ Նա կարողանում է օգտագործել իր լծակներն ու ռեսուրսները , որպեսզի… Թուրքագետ Կարեն Հովհաննիսյանի ԿԱՐԵՎՈՐ վերլուծությունը

Թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը գրել է.
Թուրքիայի, ավելի ճիշտ՝ Էրդողանի ձեռքերը գնալով երկարում են։ Էրդողանը կարողանում է օգտագործել իր լծակներն ու ռեսուրսները , որպեսզի առնվազն Օսմանյան կայսրության սահմանները գծի։ Դեռևս 10 տարի առաջ ես խոսում էի նրա մասին, որ Էրդողանը մտադիր է

Թուրքիայի պատմության մեջ մնալ Աթաթուրքից առավել ուժեղ ազգային գործիչ։ Նա ՝ կրճատելով Աթաթուրքի պաշտամունքը, արձանների քանակը Թուրքիայում, անցել է առավել գործուն քայլերի՝ խնդիրներ ստեղծելով բոլոր հարևանների հետ ու խնդիրների լուծումը տեսնելով բացառապես տարածքային տարբերակով։

Թուրքիան համարվում է ՆԱՏՕ-ի 2-րդ ուժը, սակայն խնդիրներ ունի ՆԱՏՕ-ի անդամ Հունաստանի հետ, Թուրքիան լավ հարաբերությունների մեջ է Ռուսաստանի հետ, սակայն խնդիրներ ունի ՀԱՊԿ-ի անդամ Հայաստանի հետ, Թուրքիան լավ հարաբերություններ ունի Վրաստանի հետ, սակայն վերջերս չթաքցրեց, որ տարածքային ակնկալիքներ ունի Վրաստանից։ Թուրքիան լավ հարաբերություններ ունի Իրանի հետ, սակայն այդպես

էլ չի հրաժարվում Իրանի տարածքում քրդերին հш րվածելու մտքից։ Թուրքիան լավ հարաբերություններ ունի Իրաքի կենտրոնական իշխանությունների հետ, սակայն Իրաքի հյուսիսում երբ ուզենա ռш զմական գործողություններ է իրականացնում։ Իսկ Լիբիայի ու Սիրիայի մասին չխոսեմ, դրա մասին բազմիցս եմ ասել։ Լավ հարաբերություն ասվածը խիստ հարաբերական է, քանզի Թուրքիան

նույնիսյկ լավ հարաբերություն չունի Ադրբեջանի հետ։ Իրենց հարաբերությունները սկսվում են հայերի դեմ ռш զմական գործողություններով ու ավարտվում Ադրբեջանն ամբողջապես թուրքաֆիկացնելու տենդեցով։ Հենց այստեղ էլ ծագելու է հետագա մեծ կոնֆլիկտը։ Թուրքիան յուրաքանչյուր գնով կփորձի տիրանալ Ադրբեջանին, ինչը թույլ չեն տա այն երկրները, որոնք բիզնես շահեր ունեն Ադրբեջանի նավթարդյունաբերությունից, սակայն դե Թուրքիայի համար կա 1 միջոց՝ պш տերազմ, որ

հասնի իր նպատակին։ Հիմա ՀՀ-ն գտնվում է այն իրավիճակում, ինչի մասին տարիներ շարունակ հայտնում էի իմ մտավախությունը։ Ցш վոք սրտի այսօր պш տերազմն ավարտած համարողները նորից էն մարդիկ են, ովքեր համարում էին, որ երբևէ լայնածավալ պш տերազմ չի լինի, առավել ևս Թուրքիան խաղի մեջ չի մտնի։ Այն, որ մինչև Ադրբեջանին տիրանալը Թուրքիան փորձելու է ցամաքային կապ հաստատել տվյալ երկրի հետ, ակնհայտորեն տեսնում է նաև ՌԴ-ն։

Եթե մի փոքր ուշադրություն դարձնեք Ռուսաստանի զորավարժությունների սցենարներին, ապա կտեսնեք, որ Ռուսաստանն ունի հստակ տեղեկություն, թե ինչ հնարավոր սցենարներ կարող է կիրառել Թուրքիան, ու տալիս է հստակ ազդակ այդ զորավարժությունների սցենրաներով։ Մի օրինակ բերեմ, օդանավակայանի վրա հш րձակման սցենարով զп րավարժությունները, որոնք ճիշտ է, տեղի չեն ունենում ՀՀ-ում, սակայն ուղիղ կապ ունեն նաև մեր իրավիճակի հետ։ Մենք մի փուլում ենք , որ պիտի հստակեցնենք մեր

անելիքները, և չփորձենք մեկ այս կողմ, մեկ այն կողմ թռչկոտել, քանզի հիմա մեզ հարկավոր է օդում կախված անորոշության ցրում, որ հետագա քայլերը չտանեն անդունդ։ Մենք պիտի դրսևորենք պետականեմտություն ու իշխանական աթոռը վեր չդասենք պետության շահերից և առաջ շարժվենք բացառապես պետականության շահերից ելնելով։ Այն, որ Թուրքիան երկրար չի կարող այսպես վարվել, դա փաստ է, պարզապես մենք պետք է ամեն բան անենք, որ պահենք մեր պետականությունը և օգտվենք Թուրքիայի մասնատումից․․․

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *