Հայ ժողովուրդը տաղանդավոր է: Բազմադարյան պատմություն ունեցող ազգը ունի նաև մշակութային հարստություն, որը ձևավորում է մի ողջ ժողովրդի արժեհամակարգ: Իր կազմավորման օրերից սկսած՝ հայ ժողովրդի կենսունակությունն ու հարատևությունը դարձել է մի շարք ազգերի
համար անընդունելի ու անըմբռնելի: Չնայած հայ ժողովրդի պատմության մեջ անվերջ տեղ գտած վայրիվերումներին, թոհուբոհին ու խժդժություններին, հայերը դարեր ի վեր կառչած ապրել, սնվել ու բարգավաճել են այդ երկնաբերձ լեռների հովտում, մշտապես ստեղծագործելով և մարդկությանն ավանդելով հոգեւոր ու
մշակութային մեծամեծ գոհարներ ու գանձեր։ Հայազգի տաղանդավոր երգչուհիներից է Մոնիկա Նազարյանը, ով «Ժողովրդական երգիչ» նախագծի մասնակիցներից էր: Մոնիկան հետագայում ևս շարունակում է իր երաժշտական կարիերան ու ելույթ ունենում աշխարհի բազում նշանավոր բեմերում: Երգչուհին ակտիվ է նաև սոցիալական ցանցերում:
Ինստագրամյան իր էջում նա պարբերաբար գրառումներ է կատարում և իր հետևորդներին ներկայացնում նոր երգեր՝ բոլորովին նոր շնչով: Նա իր տաղանդով փայլել է դեռ մանուկ հասակից, մասնակցելով բազմաթիվ երաժշտական նախագծերի: Մոնիկայի գեղեցիկ կատարումներից մեկը առաջարկում ենք դիտել ստորև.