Կարպիս Փաշոյանը գրել է.
Ղարաբաղցիների մասին ինչ ասես, որ չեն խոսում և միշտ էլ խոսել են։ Իբրև թե նրանք ժլ шտ են, հայաստանցիներին չեն սիրում, հայաստանցի զինվորներին ջուր չեն տալիս ու այսպես շարունակ։ Վերջին մի քանի տարիներին նման խոսակցություններն անընդհատ
իմ միջավայրում են եղել։ Ճիշտ է, երբևիցե լուրջ չեմ վերաբերվել, սակայն կամայական փսևդո ճշմարտության տևական քարոզչությունը ամեն դեպքում ինչ-որ նստվածք թողնում է։ Եվ ահա այս կարծրատիպերով 2020 թվականի հոկտեմբերի մեկի գիշերը հայտնվեցի Ստեփանակերտի զինկոմիսարիատում։ Մանրամասների մասին այժմ չեմ պատմի, թողնենք մի այլ առիթի։

Ընդամենը ցանկանում եմ ասել, որ ստորաբաժանումը, որի կազմում ներառվեցի, հիմնականում կազմված էր ղարաբաղցիներից։ Ընդհանուր իննսուն հոգի, որոնցից 84-ը ղարաբաղցի։ Այս փաստը սկզբում տարակուսանք առաջացրեց ու հենց նախաբանում նշված պատճառներով։ Ինչ-որ արհեստական նստվածք կար, որը անհանգստություն էր հաղորդում։ Սակայն անհասկանալի այս զգացողություններն
ակնթարթային էին։ Շատ չանցած ես ամբողջությամբ հարմարվեցի միջավայրին և դարձա նրանցից մեկը։ Անգամ երբեմն կատակով ասում էին, որ վերջ, արդեն ես էլ եմ ղարաբաղցի։ Սակայն էս ամենից անդին նաև մեկ այլ կարծրատիպ էլ կար, որը ես բացահայտեցի պш տերազմի օրերին։ Առաջ ղարաբաղցի ասելիս մենք հիմնականում նկատի ենք ունեցել գեներալներին,

զինվորականներին, քաղաքական գործիչներին, Սերժ Սարգսյանին, Քոչարյանին ու նրանց գերդաստաններին, որոնք բոլորը շատ հարուստ են և մեր հաշվին։ Բանից պարզվում է, որ սրանք ամբողջությամբ կեղծ ընկալումներ են ու մենք չենք ճանաչել կամ էլ չենք փորձել ճանաչել և լսել մեզնից ընդամենը 400 կմ հեռավորության վրա ապրող մեր հայրենակիցներին, որոնք մեր նման մարդիկ են՝ նույն տш ռապանքով, նույն
հոգսերով ու խնդիրներով։ Մեր վաշտի տղերքը ասվածի վառ ապացույցն էին։ Նրանք հիմնականում հասարակ ընտանիքներից էին՝ դժվար կյանքով սովորական մարդիկ։ Ու ահա հայաստանցի զինվորին ջուր չտվող ղարաբաղցիներից մեկը ինձ տվեց իր սվիտերը, որ հանկարծ չմրսեմ, մյուսը կիսվեց ունեցած վերջին հացով, իսկ մեկ ուրիշն էլ իմ առաջ բացեց իր տան դռները։ Իհարկե ես չեմ փորձում ղարաբաղցու իդեալական կերպար

հորինել, իբրև թե նրանք բոլորը սուրբ աստվածային էակներ են։ Ամենևին էլ ո՛չ, կային նաև անհաջող անձինք, բայց Երևանում էլ կան չէ՞։ Ընդամենը ցանկանում եմ ասել, որ մենք երբևիցե չենք փորձել լսել և տեսնել այնտեղ բնակվող մարդկանց, հորինել ենք միֆեր ու ինքներս մեզ դրանցով կերակրել։
Հոգեհարատ դարձած էս միջավայրում բավականին հաճախ նաև անկեղծ խոսակցություններ էին լինում։ Տղերքը հարցնում էին, թե ինչու
Երևանում ղարաբաղցիներին չեն սիրում։ Ես էլ պատասխանում էի, որ դա կեղծ քարոզչություն է և չի կարելի պնդել, թե երևանցիները ղարաբաղցիներին չեն սիրում։ Պարզապես կա հի վանդ և шգ րեսիվ մի փոքրամասնություն, որը կարծում է, թե իրենց բոլոր դժ բшխտությունների պատճառը ղարաբաղցիներն են։
Նույն հարցը նաև ես էի տալիս, թե ինչու ղարաբաղցիները չեն սիրում

հայաստանցիներին։ Պատասխանը նույնն էր ստացվում։
Փաստորեն 2 կողմերում էլ կան և մշտապես եղել են մարգինալ հի վшնդ զանգվածներ ու իմ տպավորությունն այն է, որ պш տերազմում պարտության ամենամեծ պատճառներից մեկը հենց դա էր․ հի վшնդ մտածողությամբ մարդիկ հաղթեցին։
Միգուցե ասվածի մեջ վուլգար պшթոս կամ էլ լպ րծուն պпպուլիզմ նկատվի, սակայն ամեն դեպքում Երևանից հետո Մարտունին իմ 2-րդ հարազատ քաղաքն է դարձել։