Չեմ կարծում, որ մենք նույն սեղանի շուրջ կարող ենք նստել մեկի հետ, ով…Իտալացի պատգամավոր Մատտեո Սալվինիի ՋԱ ԽՋԱԽԻՉ խոսքը Թուրքիայի մասին

Իտալիայի իշխող կոալիցիայի մաս կազմող «Լեգա» կուսակցության գլխավոր քարտուղար Մատտեո Սալվինին անհնար է համարում Թուրքիայի հետ բանակցելը, քանի դեռ տվյալ երկիրը չի ճանաչել Հայոց ցեղաս պшնությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին

Սալվինին խոսել է Սենատում իր ելույթի ժամանակ՝ ի պատասխան վարչապետ Մարիո Դրագիի ելույթի:
«Անշուշտ, Դուք փորձում եք հրաշք գործել՝ ստ իպելով թուրքական ռեժիմին լավ վարքագիծ ցուցաբերել, սակայն ցանկանում

եմ հիշեցնել, այդ վարչակազմը չեղարկում է ոչ միայն կանանց իրավունքները, այլ նաև յուրաքանչյուր տեսակի ազատություն ու նույնիսկ հերքում է պատմական ճշմարտությունը: Չմոռանանք, որ դեռևս չի հաստատվել արդարությունը հայերի համար, Հայոց ցեղաս պшնությունը դեռ ճանաչված չէ: Եվ քանի դեռ այս ամենը կա, ինձ չի թվում, որ մենք կարող ենք նույն սեղանի

շուրջ նստել մեկի հետ, ով բш նտարկում է նրանց, ովքեր համարձակվում են հիշել պատմական ճշմարտության մասին»,- ելույթում մասնավորապես հայտարարել է Մատտեո Սալվինին:
Մարտի քսաներեքին Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին հեռախոսազրույց էր ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որտեղ ի թիվս այլ հարցերի անդրադարձել էր նաև Թուրքիայում մարդու իրավունքների խնդրին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *