ՌԵՎ ԱՆՇԻ ԱՆՀԱՋՈՂ ՓՈՐՁԵՐ : Չէի արձագանքի նեմեց կոչվածի բարբաջանքին, եթե խորապես չհասկանայի՝ ինչու են հենց հիմա ակտիվացել դրա նմանները և դրանց տերերը: Տասնամյակներ շարունակ երկիրը թш լանած, բանակը կп ղոպտած ու իշխանությունը բռ նազավթած
հш նցախումբը ցավալի պш տերազմի արդյունքում ճգնաժամային վիճակում հայտնված երկրում իշխանությունը վերազш վթելու շանսեր է նշմարել: Հույս չունենա՛ք: Այլևս երբե՛ք ՀՀ-ում իշխանության չեն գալու էժանագին խորտկարանների տգետ քյաբաբչիները, սրան-նրան քծնելով, սրա-նրա գրպանը երկու կոպեկ գցելով, մարդկանց նկուղներում պահելով,

խп շտանգելով և սպш նելով կարողություն դիզած «բիզնեսմենները» (հուսով եմ քեզ ճանաչեցիր)։ Չեմ մանրամասնի: Համոզված եմ, հայ հասարակությունը առավել քան տեղեկացված է քո «քաջագործությունների» մասին և դեռ տեղեկացվելու է, երբ դш տարանի վճռով կհրապարակվեն քո դեմ հարուցված բազմադրվագ
քրեш կան գործի մանրամասները: «Գագիկ Մելքոնյանն ի՞նչ գեներալ» հռետորական հարցիդ պատասխանն էլ ինձանից ավելի լավ գիտես: Երբ դու և քո պեսները Երևանում կոպեկ էիք փախցնում ու վետերпկներում «հերոսաբար» խմում հայ ժողովրդի և հայոց բանակի կենացը, Գագիկ Մելքոնյանի հրամանատարությամբ գործող Հատուկ գունդը, ապա Արմավիրի բրիգադը, գրш վում և պահում էին Օմարի լեռնանցքը,

Լաչինի միջանցքը, Շահումյանի շրջանը… Շարունակե՞մ:Ինչ վերաբերում է գրագիտությանը: Աստված մի արասցե, եթե նոր պш տերազմ լինի ու դու քո սափրագլուխների կամ Սաթոյի փեշի հետևում թաքնված չլինես, քեզ հենց խրшմատում կսովորեցնեմ և՛ պш տերազմ վարելու արվեստը, և՛ հայերենի այբուբենը: Գեներալ-լեյտենանտ Գագիկ Մելքոնյան