Բժիշկ Վահե Տեր-Մինասյանը գրել է. Ես որպես ՀՀ քաղաքացի ու երեք երեխաների հայր հարց ունեմ թե ՛իրեն ընդիմություն կոչած զանգվածին ու թե ներկայիս իշխանությանը՝ 1. Ո՞ւր ենք գնում ու Ի՞նչ ազգային նպատակ ունենք մեր առջև դրված։ Կոնկրետ ցանկանում եմ

հասկանալ հինգ տարի անց մենք մտնելու ենք նոր պш տերազմի մեջ ու զեն քի ուժով հետ ենք վերցնելու էն ինչ կորցրել ենք, թե այս 5 տարիների ընթացքում հարմարվելու ենք իրականության հետ ու փորձելու ենք շտկել հարաբերությունները հարևանների հետ… 2. Այժմյան իշխանությունը կամ ընդիմությունը արդյոք մինչև
վերջ պատրա՞ստ է պայքարել Հայաստանի ինքնիշխանության համար, թե առավելագույն կարճ ժամանակահատվածում փորձելու է Հայաստանը դարձնել Ռուսաստանի մաս (կլինի դա դաշնակցային պետություն թե ռուսական գուբերնյա պրակտիկորեն նշանակություն չունի) Կարծում եմ և ներկա իշխանությունը և այսպես կոչված ընդիմությունը պարտավորեն պատասխանել այս

2 հիմնաքարային հարցերին՝ իրենց հետևից ժողովրդին տանելուց ու այդ ժողովրդի ապագայի հետ հերթական խաղն խաղալուց առաջ։ Հ.Գ. Ես չեմ քննարկում հարցադրումներիս պատասխանների ճիշտ կամ սխալ տարբերակը։ Ես ցանկանում եմ ոչինչ չասող հայհпյախառն աղմուկից զատ երկրի ապագայի կոնկրետ տեսլական տեսնել: