Կես տարի անցավ ու դեռ ոչ մեկ չկանգնեց արդարադատության առաջ,բացի… Հայարփի Իսպիրյանի ՀՈւԶԻՉ գրառումը

Հայարփի Իսպիրյանը գրել է.
Այս գիշերը նման չէր մնացած բոլոր գիշերներին,նախ գլխացավով պարկեցի քնելու,կարծես թե իմ անկողնում չլինեի՝ չոր էր թվում,բարձս անհարմար։Մտքերս խառն էին,լացս խե ղդում էր կոկորդս,մտածում էի ,

սակայն լավ էի ,ի՞նչ եղավ,գուցե հոգնածությունից է,քնեմ կանցնի։Չկարողացա։Ձեռքս տարա կրկին հեռախոսը,վերցրի,մի փոքր պոեզիա կարդացի,չէ,չէր ստացվում կենտրոնանալ,ուղղակի աչքերս սահում էին տառերի վրայով,ականջներումս ոչինչ չէի լսում։Սիրտս արագ էր զարկում,վերջույթներս սառել էին։

Չէ ,չի ստացվում քնել,արդեն ժամը երկուսն է։ Կրկին ձեռքս մեկնեցի հեռախոսը,մտա ֆբ։Աչքիս ընկավ այս նկարը և փլվեցի։ Կարծես թե հոգեվիճակիս հասցեատիրոջը գտա… Չկա ,աշխարհում չկա այսպիսի դш ժան և սոսկալի զգացողություն։ Ատում եմ պш տերազմը, որ մեզ փոխեց՝ փոխեց բոլոր առումներով։ Ի՞նչպես սփոփել այս ծնողների ցավը, ի՞նչ ասել… Հայկի հայրը այն բոլոր հերոսացած տղաների

հավաքական հոր կերպարն է, որ արդեն ուղիղ կես տարի է յուրաքանչյուր օր ծնկում է իր 18_20 ամյա որդու քարե պատկերի մոտ,շոյում,սիրում,համբուրում և կարոտն է առնում,խոսում է ,բողոքում այս անարդար աշխարհից… Այսքանից հետո ասում ենք,որ կյանքը շարունակվում է,ցանկանում ենք ապրել,սակայն թե որքանով է ստացվում և ոնց է ստացվում չգիտեմ…

Կես տարի անցավ և դեռ ոչ մեկ չկանգնեց արդարադատության առաջ,բացի բարբաջանքներից,իրար վրա ցեխ շպրտելով՝ բամբասելուց,ոչ ոք պատասխան չտվեց այս 1000-ավոր լուսե տղաների կյանքերի և նրանց ընտանիքներին դժբ шխտացնելու համար։ Կես տարի է այլևս չենք ապրում,փորձում ենք ապրել…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *