ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ. Մարտի 27-ի լույս 28-ի գիշերը տեղումները հանրապետության ամբողջ տարածքում կդադարեն, բայց… Գագիկ Սուրենյանը նախազգուշացնում է

Մարտի քսանյոթի լույս քսանութի գիշերը տեղումները հանրապետության ողջ տարածքում կդադարեն, սակայն… Գագիկ Սուրենյանը նախազգուշացնում է
Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. ՈԻՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: Ինչպես և կանխատեսվել էր մարտի 27-ին ՀՀ-ի

տարածք հյուսիս- արևմուտքից ներխուժած հզոր ցիկլոնի արդյունքում հանրապետության բոլոր լեռնային ու նախալեռնային գոտիներում տեղաց առատ ձյուն, որը ուղեկցվեց ջերմաստիճանի կտրուկ անկմամբ: Մարտի քսանյոթի լույս քսանութի գիշերը տեղումները

հանրապետության ողջ տարածքում կդադարեն, կդիտվի եղանակի պարզեցում և օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի, ինչի արդյունքում հանրապետության բոլոր ավտոճանապրհները առաջիկա գիշերը և առավոտյան կպատվեն մերկասառույցով։ Հիշեցնում ենք նաև, որ մարտի քսանութի և

քսանինի գիշերային ժամերին հանրապետության հովտային գոտում սպասվում է բացասական ջերմաստիճան, օդում՝ -2…-4, հողի մակերևույթին՝ -5…-7 աստիճան։ Մարտի երեսունից հետո օդի ջերմաստիճանը կսկսի աստիճանաբար բաձրանալ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *