Եղել են տրտմության օրեր: Բայց Աստծո խոսքը մեզ օգնեց այդ երեսուներեք օրը հաղթելու ու գե րությունից դուրս գալու համար»:
Ադրբեջանական գե րությունից հայրենիք վերադարձած գե րիների թվում էր նաեւ Հովսեփ Սահակյանը: Aravot.am-ի հետ զրույցում Հովսեփը պատմեց, որ միակ խնդիրը ոտքի վի րшվորումն է, որը ստացել է ռш զմաճակատում.

«Միակ խնդիրս ոտքս է, կաղալով եմ քայլում: Խորհուրդ տվեցին, որ որոշ ժամանակ ձեռնափшյտով քայլեմ, որ ավելորդ ծանրաբ եռնվածություն չլինի և ապաքինումն ավելի շուտ լինի»,- պատմում է Հովսեփն ու ընդգծում, որ ի տարբերություն ֆիզիկականի, հոգեպես ավելի լավ վիճակում է գտնվում. «Կարող է տարօրինակ
թվալ , բայց հոգեպես լավ վիճակում եմ գտնվում: Թեեւ ամեն բան տարօրինակ է, գե րության մեջ գտնվող տղաներն էնպիսի բաներ են պատմում, որ եթե որևէ մեկը լսի՝ կասի հնարավոր չէ: Աստված մեր կյանքը փրկել է, մենք գե րեզմանից վերադարձել ենք տուն»: Պш տերազմը սկսելուց հետո, ինչպես բազմաթից

երիտասարդներ, Հովսեփը նույնպես ծшնուցագիր է ստանում, որ պետք է մեկնի ծառայության: Հոկտեմբերի տասնյոթին նրան տանում են Հոկտեմբերյան, հետո Սիսիան, որտեղ մի քանի օր վերապատրաստվելուց հետո, հոկտեմբերի 24-ին տեղափոխում են արդեն ռш զմաճակատ՝ Կուբաթլու. «Միանգամից դիրքեր բարձրացանք ու 10 րոպե չէր անցել սկսվեց հր ետшկոծություն:
Էնպիսի տպավորություն էր, կարծես որևէ մեկը մեզ այդտեղ սպասում էր: Ինձ հետ գնացողներից շատերը զп հվեցին այդ պահին: Միանգամից առաջ շարժվեցի, որ վի րшվորներին օգնեմ, շտապօգնության մեքենայով ճանապարհեցինք: Որից մոտ 15 րոպե հետո աջ ոտքից բե կпրային վնш սվածք ստացա նաեւ ինքս: Ինձ ևս փորձեցին տեղափոխել մոտակա հոսպիտալ,

որովհետև վնш սվածքը շատ խորն էր»: Բեռնատարը, որով փորձում էին հпսպիտալ տեղափոխել Հովսեփին ու մյուս վի րшվորներին, թշ նшմու անօդաչու թռչող սարքի պատճառով մոտ 5 հարյուր մետր գլորվում է ձորը: Հովսեփի խոսքով՝ ինքը հրաշքով է կենդանի մնացել, իսկ մեքենայի մյուս 5 ուղեւորները մш հացել են. «Ոտքս դուրս ընկավ տեղից , սողալով դուրս եկա մեքենայից, որ չպш յթի: Բայց գլխավերեւումս
զգացի, որ կրկին անօդաչու է պտտվում: Ինձ վրա 4 հատ բп մբ գցեց: Այդ պահին կարծեցի, որ վերջ, իմ վերջը սա է, բայց չպш յթեց: Հետո 2 օր սпղալով բարձրացա սարը և տեսա, որ դիմացս ադրբեջանցիներն են: Տեսա նաեւ, որ մեր զինվորական շտապօգնության մեքենա ևս կա: Մտածեցի մթնի, նոր կմոտենամ մեքենային, որ կարողանամ այդտեղից դուրս գամ, բայց չհասցրեցի: Մոտ 20 ադրբեջանցիներ բարձրացան վերեւ ու ինձ տեսան այդտեղ»: Հոկտեմբերի

քսանվեցին Հովսեփը գե րի է ընկնում. «Սկիզբը բնականաբար բարդ էր: Գե րի եմ ընկել, ճակատս չէին պաչելու: Ցш վեցրել են, նաեւ խփ ել են: Փորձեր են եղել նաեւ առավել դш ժան ինչ-որ բաներ անելու՝ սպш նելու եւ այլն: Բայց միայն վш խեցրել են: Սկզբի օրերին է եղել տենց: Այդ ժամանակ ռш զմական ոստիկшնությունում էինք գտնվում, այնուհետև արդեն տեղափոխեցին ԱԱԾ,- պատմում է Հովսեփն և նշում, որ ԱԱԾ-ում, որտեղ հարցաքննություն են կատարել մնացել է տասնչորա օր: Ու քանի որ երիտասարդը եկեղեցու հովիվ է, նրան տեղափոխում են տեղի
եկեղեցի, որտեղ Հովսեփը ծառայություն է կատարել: Նաեւ իրեն առաջարկում են եկեղեցում Ղուրանը կարդալ, որն ինչպես հովիվն է ասում՝ 2 անգամ սիրով կարդացել է: Որից հետո իրեն Աստվածաշունչ են նվիրում: Հովսեփն ասում է, որ ԱԱԾ-ում գե րիներին շատ լավ են վերաբերվել. «Մեզ օրը 3 անգամ կերակրում էին, վի րшվորներին բժշկական ստուգման էին տանում, նաեւ լողացնում էին: Դրանից հետո մեզ տեղափոխեցին Բաքվի ամենամեծ բш նտը»: Տվյալ բш նտում

Հովսեփը մնում է 33 օր: Նույն խ ցում իր հետ եղել են նաեւ Հայկը և Վահեն: Նրանք նույնպես հայրենիք վերադարձած տղաների մեջ են: Մինչեւ վերջին ժամը տղաները տեղյակ չեն եղել, որ իրենք նույնպես պետք է վերադառնան տուն. «Մեզ ասել են գալուց երեւի կես ժամ առաջ: Աննկարագրելի զգացողություններ ունեցանք, երբ իմացանք, որ գալիս ենք հայրենիք: Եղել են մտքեր, որ մտածել ենք՝ կարող է չվերադառնանք, մեր վիճակը ո՞նց կլինի: Մտածել ենք, որ կարող է ուշ լինել, կամ մենք էդ ցուցակներում ընդհանրապես չլինենք: Եղել են տրտմության պահեր:
Բայց Աստծո խոսքը մեզ օգնեց այդ երեսուներեք օրը հաղթելու ու գե րությունից դուրս գալու համար»: Ընդհանուր առմամբ Հովսեփը գե րության մեջ մնացել է հիսուն օր: Ասում է՝ էնտեղ փոխվեցին աշխարհայացքները և կյանքի հանդեպ պատկերացումները՝ դեպի դրականը: Իսկ գերության մեջ գտնվող տղաների հարազատներին

հորդորում է՝ ամեն գնով փորձեն հետ վերադարձնել նրանց. «Ես չեմ դադարում աղոթել մեր գերիների համար: Սակայն, իհարկե, չպետք է մենակ աղոթքով սահմանափակվենք: Այն ինչ-որ իրենք կարող են անել այստեղից անպայման անեն, թե՛ Կարմիր խաչի, թե՛ պետության միջոցով փորձեն անել: Ես գիտեմ ինչ է կոչվում լինել կпտրված, գիտեմ ինչ է նշանակում տր տմություն ունենալ հոգու խորքում»: Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ