Արտակ Գալստյանն իր էջում գրել է. ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ԼՌԵԼՈՒ ՆԱԽԱՊԱՅՄԱՆԸ ՄԻՄԻԱՅՆ ՁԵՐ ԻՆՔՆԱԽՈՍՏՈՎԱՆԱԿԱՆ ՑՈՒՑՄՈՒՆՔՆ Է. Նոր ինձ հետ կապնվեց վստահորդս՝ Վարդան Ղուկասյանը: Նա Պատմեց մի հետաքրքիր զանգի մասին և ուղարկեց ձայնագրությունը:

Առաջին ուսումնասիրությունից պարզվեց, որ զանգահարողը փորձում է Վարդան Ղուկասյանի դեմ դարձյալ կեղծ մե ղшդրանք սարքել և նորից շորթում: Դեռ անուններ չեմ հրապարակի, դա Վարդան Ղուկասյանի գործն է: Իմ կողմից կասեմ հետևյալը՝ պարոնայք, այս անգամ չի ստացվի,
պետք չէ նրան կաշառել, լռելու դիմաց գույքային առաջարկներ անել, այնուհետև փորձել դա որպես շորթում հայտնել, նաև հիշեցնեմ, որ ձեր առերևույթ հш նցագործությունների փաստով Վարդան Ղուկասյանը արդեն իսկ ներկայացրել է հաղորդումներ ՀՀ իրավապահ մարմիններին, իսկ տվյալ փաստը ինքնին բացառում է շորթման հш նցակազմը: Լիազորված եմ

նաև Վարդան Ղուկասյանի անունից ձեզ տեղեկացնելու, որ նրա լռելու միակ նախապայման կարող է հանդիսանալ միայն ձեր արած հш նցագործությունների մասին ինքնախոստովանական ցուցմունքը ուղղված գլխավոր դш տախազին: Կարծում եմ հստակ շարադրեցի և հասցեատերերը հասկացան: Արտակ Գալստյան