ՈՒՇԱԳՐԱՎ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ. ՀՀԿ-ն չի մասնակցի ընտրություններին, քանի որ…«Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայրենիքի փրկության շարժման» առաջնորդների միջեւ խпրը տարաձայնությունները դեռ շարունակում են տարբեր դրսեւորումներ ունենալ։ Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների՝ ՀՀԿ առաջնորդ Սերժ
Սարգսյանն իր մտերիմների մոտ հայտարարել է, որ չի ցանկանում որեւէ ձեւով աջակցել Հայաստանի Հանրապետության 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին արտահերթ

խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հարցում: Ըստ մեր տեղեկությունների՝ Սերժ Սարգսյանը հայտնել է նեղ շրջապատում, որ նպատակ ունի ընտրությունների ժամանակ աջակցել «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանին, եւ ասել է՝ բոյկո տելու ենք ընտրությունները, մենք չորս-հինգ պատգամավորական մանդատ ստանալու համար չենք լեգիտիմացնի կապիտուլյանտին։

Սարգսյանն իր մտերիմ շրջապատում հայտարարել է, որ ՀՀԿ-ն տարբեր հարցումների միջոցով պարզել է՝ ցածր վարկանիշ ունի, իսկ տվյալ ձեւով ընտրությունների մասնակցելը կխայտառակի իրեն, ինչի համար էլ ճիշտ է համարում Վանեցյանին աջակցելը, քան լինել Քոչարյանի կողքին: Ավելին՝ լիդերների վերջին հանդիպման ժամանակ դա բացահայտ Սարգսյանն ասել է Ռոբերտ Քոչարյանին՝ հստակ նշելով, որ նրան չի աջակցելու: Լավատեղյակ աղբյուրներից տեղեկացանք, որ ՀՀԿ-ականների կարկառուն թեւն էլ հայտարարել է, որ եթե Սերժ Սարգսյանն իր դեմքով չգնա

ընտրությունների, ապա իրենք կմտնեն այն ցուցակը, որը կղեկավարի Քոչարյանը: Կարելի է ասել՝ այս պահին ՀՀԿ-ում երկփեղկվածություն է, և Սերժ Սարգսյանի թիմակիցները դժգոհ են նրա կեցվածքից հատկապես այն առումով, որ վերջինս բաց չի ներկայացնում իր քայլերը ու անելիքները թիմի մոտ։
Ինչպես թաքուն հրաժարական տվեց, էնպես էլ գաղտնի է պահում հիմա իր իրական նպատակները հարազատ կուսակցությունից։ Առավել մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *